Հրավեր ՀՊՏՀ ուսանողներին

05.06.2014
Դիտումների քանակ՝ 330

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինից հայտնում են, որ Բելգորոդի պետական համալսարանը ՀՊՏՀ ուսանողներին  հրավիրում է մասնակցելու «Պեգաս-2014» երիտասարդական միջազգային դպրոցի աշխատանքներին, որը տեղի կունենա ս.թ. հուլիսի 1-6-ն ընկած ժամանակահատվածում:

 «Պեգաս-2014»-ի դպրոցի ծրագիրը ներառում է գիտակրթական միջոցառումներ, կլոր սեղաններ, ցուցահանդեսներ, մրցույթներ, պետական պաշտոնյաների, խոշոր ձեռնարկությունների ղեկավարների հետ հանդիպումներ:

Ծրագրին մասնակցության հայտ ներկայացնող ուսանողները պետք է նախագծեր պատրաստեն հետևյալ ուղղություններով՝

  1. կազմակերպական  (ուղղված բուհական ենթակառուցվածքի զարգացմանը),
  2. սոցիալական (ուղղված ուսանողների հասարակական գործունեության աշխուժացմանը),
  3. տեխնոլոգիական (ուղղված ուսանողների գիտա-գործնական գործունեության աշխուժացմանը, գիտական գաղափարների և մշակումների առևտրայնացմանը):

Դպրոցի աշխատանքները կազմակերպվելու են Նեժեգոլ գետի ափին տեղակայված վրանային քաղաքում: Լավագույն նախագծեր ներկայացրած ուսանողների կեցության և սննդի ծախսերը հոգալու է ընդունող կողմը:

Դպրոցի ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է պատրաստել նախագծեր և մինչև ս.թ. հունիսի 12-ը դրանք ուղարկել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի էլ. փոստին՝ int@asue.am :

Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը: