ՀՕՖ-ի կրթաթոշակ՝ նոր ընդունվողներին

21.05.2014
Դիտումների քանակ՝ 827

Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Մաթևոսյան կրթավճար» ծրագրի շրջանակներում Երևանի պետական համալսարան, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան և նրանց մասնաճյուղերն ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած 1-ին կուրսեցիների համար հայտարարում է մրցույթ: Պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:  

Դիմումաձևին ծանոթացեք այստեղ:

Հայտարարությունը՝ ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղից: