Փոխանակման ծրագիր՝ Պոզնանի համալսարանից

20.05.2014
Դիտումների քանակ՝ 607

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գործընկեր Պոզնանի տնտեսագիտական համալսարանը հայտարարում է 2014-15 ուս.տարվա փոխանակման ծրագրի մեկնարկի մասին:

Անգլերեն լեզվին գերազանց տիրապետող ՀՊՏՀ ուսանողները Պոզնանի տնտեսագիտական համալսարանում 2014-15 ուս.տարվա առաջին կիսամյակում իրենց կրթությունը շարունակելու ցանկության դեպքում պետք է իրենց հայտերը ներկայացնեն մինչև ս.թ. հունիսի 15-ը: Ուսանողները պետք է հոգան ճանապարհածախսը և կեցության ծախսերը, իսկ ուսման վարձը վճարվելու է ՀՊՏՀ-ում:

Փոխանակման ծրագրին մասնակցության մասին տեղեկատվությունը մանրամասն ներկայացված է կից փաստաթղթում:

Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժին՝ int@asue.am էլ. հասեցով կամ զանգահարել 374 10 593 484 հեռախոսահամարով:

Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը: