Հայ-գերմանական նախաձեռնությունների մրցույթ
Եվրոպայի Միության «Երիտասարդությունը շարժման մեջ. համագործակցություն ԵՄ հարևան երկրների հետ» նախաձեռնության շրջանակներում (Zusammenarbeit mit Benachbarten Ländern der Europäischen Union) Հայաստանի Ուսուցման ազգային հիմնադրամը և Գերմանիայի Համայնքային (գյուղական շրջանների) մեծահասակների կրթության պետական կազմակերպությունը (LEB, Ländliche Erwachsenenbildung) իրականացնելու են «Երիտասարդները որպես գյուղական համայնքների շարժիչ ուժ» (Junioren bewegen Ländliche Räume) ծրագիրը։ Ծրագիրն իրականացվելու է ՀՀ կրթության և գիտության նախարարության երաշխավորությամբ։
Ծրագրի նպատակն է ստեղծել նախադրյալներ հայ-գերմանական երիտասարդական նախաձեռնությունների իրականացման և համագործակցության հնարավորությունների համար։
Ծրագրի խնդիրն է մեծահասակների կրթության տեխնոլոգիաների կիրառման միջոցով ՝
•ճանաչելի դարձնել Հայաստանի և Գերմանիայի սոցիալ – տնտեսական վիճակը և երիտասարդության մասնակցային հնարավորությունները,
•բացահայտել երիտասարդական ներուժը և գաղափարները, մշակել համայնքային համաչափ զարգացման ծրագրեր և միջոցառումներ,
•ստեղծել միջմշակութային և տնտեսական հաղորդակցման, համագործակցության և փոխուսուցման հիմքեր,
•խթանել հանդուրժողականության, փոխըմբռնման և սոցիալական համախմբվածության մթնոլորտի ստեղծմանը, ինչպես նաև ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող երիտասարդության ձևավորմանը։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է Հայաստանից 10 երիտասարդ ուսանողի այցելությունը Գերմանիայի Ներքին Սաքսոնիայի երկրամաս, որտեղ նրանք հնարավորություն կունենա Գերմանիայի երիտասարդ 10 ներկայացուցիչների հետ մասնակցել գործնական ուսուցման ծրագրին։
Ծրագրի իրականացման ժամկետը նոյեմբերի 9-ից 20-ն է։ Ուսուցման և աշխատանքային լեզուն գերմաներեն է։
Մասնակիցների տեղափոխության և կեցության ծախսերը փոխհատուցվում է ծրագրի միջոցներից։
Մասնակիցների ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքներով։ Մասնակցության համար կարող են դիմել՝
ա) 18-ից 30 տարեկան երիտասարդները (ուսանողներ)։ Նախատեսված 10 մասնակիցների համար սահմանված է հետևյալ համամասնությունը. 8 մասնակից՝ 18-ից 25 տարեկան, 2 մասնակից՝ 26-ից 30 տարեկան,
բ) մասնագիտական ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ քոլեջների և բուհերի բարձր առաջադիմություն ունեցող և գերմաներեն լեզվով ազատ հաղորդակցվող ուսանողները,
գ) այն երիտասարդները, որոնք ունեն համայնքային հիմնախնդիրների և զարգացման հնարավորությունների մասին որոշակի առաջարկություններ, նախաձեռնություններ,
դ) ունեն կամավոր աշխատանքի կամ երիտասարդական նախաձեռնություններին մասնակցություն փորձ,
Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել.
ա) ինքնակենսագրություն,
բ) «Ինչու եմ ուզում մասնակցել ծրագրին» հիմնավորող նամակ, որում որոշակիորեն պետք է ներկայացվի նաև համայնքային զարգացման իր առաջարկները և ծրագրին համապատասխանության այլ հիմնավորումները՝ հայերեն և գերմաներեն լեզուներով։ Փաստաթղթային փուլ անցած երիտասարդների հետ կանցկացվի գրավոր ստուգում և բանավոր հարցազրույց։ Մրցույթը հաղթահարած երիտասարդների հետ կանցկացվի մեկշաբաթյա ուսուցողական խորհրդատվություն։
Ցանկացողները կարող են մինչև մայիսի 25-ը դիմել mhakobyan@armntf.am էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել 091-22-11-91 հեռախոսահամարով, Ուսուցման ազգային հիմնադրամի տնօրեն Մարինե Հակոբյանին։
Տեղեկատվությունը՝ ԿԳ նախարարության պաշտոնական կայքից: