Ծրագրի հրավեր (Վիլնյուս)

31.10.2017
Դիտումների քանակ՝ 512

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և ՄիկոլասՌոմերիսի համալսարանի (Վիլնյուսմիջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրայի ուսանողները հնարավորություն կունենան 2017-2018 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակն անցկացնել վերոնշյալ բուհում: Ծրագրի տևողության, ֆինանսական աջակցության, ինչպես նաև այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է այստեղ:

Ծրագրին կարող են դիմել այն ուսանողները, ովքեր

  • սովորում են ՀՊՏՀ առկա ուսուցման մագիստրատուրայի 1-ին կամ հեռակա ուսուցման մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսերում
  • ունեն անգլերենի իմացության B2 և բարձր մակարդակ
  • ունեն բարձր առաջադիմություն
  • ունեն մեծ մոտիվացվածություն՝  ուսումնառության մեկ կիսամյակն անցկացնելու ՀՊՏՀ գործընկեր բուհում:  

Ծրագրով հետաքրքրված ուսանողները պետք է մինչևս.թ. նոյեմբերի 12-ըներառյալԱրտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ-փոստին ուղարկեն՝

  1. Անձնագրի լուսապատճենը
  2. Ինքնակենսագրություն Europass CV  ֆորմատով (անգլերենով) 
  3. Մոտիվացիոն նամակ (անգլերենով)
  4. Անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ կամ տեղեկատվություն այն մասին, որ մասնակցել եք ՀՊՏՀ-ում կազմակերպված քննությանը
  5. Բակալավրիատի դիպլոմի միջուկի լուսապատճենը կամ վերջնական ՄՈԳ-ի մասին տեղեկատվություն՝ հաստատված ֆակուլտետի դեկանի կողմից: 

Նամակի վերնագիր դաշտում անհրաժեշտ է նշել "Mykolas Romeris University": Խնդրում ենք համոզվել, որ հայտը մեր կողմից ստացվել է՝ ստանալով պատասխան հաղորդագրություն 1 աշխատանքային օրվա ընթացքում: Պատշաճկերպովչլրացված, ինչպեսնաևվերջնաժամկետիավարտիցհետոուղարկվածհայտերըչենդիտարկվի

Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո լավագույն թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: 

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ Արտաքին կապերի բաժին՝ asue.erasmus@gmail.com հասցեով: