«Էրազմուս+»-ի տեղեկատվական օրեր

30.10.2017
Դիտումների քանակ՝ 429

«Էրազմուս+» Տեղեկատվական օրերն այս տարի կանցկացվեն ս.թ. նոյեմբերի 9-ին և 10-ին Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում:
Ինչպես գիտեք, 2017-ը Էրազմուս-ի պատմության մեջ առանձնահատուկ տարի է: Ծրագիրը նշում է իր 30-ամյակը, որն ամփոսփում է Եվրամիությունում ուսանողների փոխանակման 30 տարվա հաջող փորձը: 2015 թ.-ից ի վեր «Էրազմուս+» փոխանակման ծրագրի շնորհիվ եռապատկվել է Եվրամիությունում ուսանած կամ դասավանդած հայաստանցի ուսանողների և բուհերի աշխատակիցների աշխատակիցների թիվը: Այս առումով Երևանում « Էրազմուս+» տեղեկատվական օրերը հիանալի հարթակ են՝ ներկայացնելու Հայաստանում և ողջ աշխարհում Ծրագրի ունեցած նվաճումները։

Միջոցառման մանրամասների և գրանցման համար խնդրում ենք հետևեք հետևյալ հասցեին՝ https://goo.gl/d1yG4m: