Գործնական սեմինար Բեռլինում

12.05.2014
Դիտումների քանակ՝ 557

Հարկերի, տնտեսագիտության և իրավունքի Եվրոպական ակադեմիան  (European Academy for Taxes, Economics and Law) հունիսի 12-13-ին Բեռլինում կազմակերպում է գործնական   սեմինար  բարձրագույն կրթության և հետազոտական ինստիտուտների համար:

Աշխատանքային լեզուն՝ անգլերեն:

Մասնակցությունն արժե 1389 եվրո է, որը  ներառում է

-մասնակցություն սեմինարին,

-սեմինարին վերաբերվող նյութերի տրամադրում,

-սեմինարին մասնակցության վկայագիր,

-տաք խմիչք՝  թեյ, սուրճ , երկօրյա սեմինարի ընթացքում,

-ընթրիք:

 Սեմինարի ընթացքում  կտեղեկանաք՝

-որն է դրամական միջոցների ներգրավման գործընթացի ամենաարդյունավետ  ճանապարհը,

-ինչպես գնահատել  ձեր  հաստատության  կարողությունները,

-ինչպես  կապ  հաստատել դոնորների հետ,

-ինչպես ներգրավել շրջանավարտներին գործընթացում,

-ինչպես  բարձրացնել դրամական միջոցների ներգրավման մասին  իրազեկությունը   ձեր  հաստատություններում:

Մանրամասն տեղեկությունների  համար  այցելեք հետևյալ հղումով՝ http://www.euroakad.eu/fileadmin/user_upload/dateien/seminars/Successful_Fundraising_for_Higher_Education_and_Research_Institutions_KB.pdf