Աշխատանք՝ «Ռիչ Էլեկտրոնիքս»-ում

08.05.2014
Դիտումների քանակ՝ 473

«Ռիչ Էլեկտրոնիքս»-ը մարքեթինգի թիմը համալրելու նպատակով կազմակերպում է հանդիպում Տնտեսագիտական համալսարանի  մարքեթինգ մասնագիտության ուսանողների և շրջանավարտների հետ, որը տեղի կունենա սույն թվականի մայիսի 14-ին, ժամը 14:30-ին, ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնում (կենտրոնական մասնաշենք, 304 սենյակ): Առավել հետաքրքրված և ներուժ ունեցող երիտասարդները կստանան աշխատանքի անցնելու առաջարկ: 

Հանդիպման ձևաչափը  ոչ ֆորմալ է, տևողությունը՝ 20-30 րոպե, պահանջն է՝ լինել մտքով տարբերվող:

Գրանցվելու կամ լրացուցիչ տեղեկությունների համար այցելել կարիերայի և մարքեթինգի կենտրոն կամ զանգահարել 010593489 հեռախոսահամարով:

Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնը: