Երկշաբաթյա ծրագիր` Քենեդու դպրոցում

28.04.2014
Դիտումների քանակ՝ 376

Հարվարդի Քենեդու  անվան դպրոցը առաջարկում է երկշաբաթյա ծրագիր` քաղաքական գործիչների, քաղաքականություն մշակողների և իրականացնողների, ոչ կառավարական հասարակական կազմակերպությունների ղեկավարների և անցումային տնտեսություն ունեցող երկրների քաղաքացիների համար: Մասնակիցների ընտրության գործում կարևորվում են նրանց  անգլերենին գրավոր և բանավոր ազատ տիրապետելը, մասնագիտական և կազմակերպչական ընդունակությունները:
Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետի և ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար կարող եք  այցելել  http://www.hks.harvard.edu/ee/development  կայքէջը:

Տեղեկատվությունը՝ ԿԳ նախարարության պաշտոնական կայքից: