Ընկերությունը փնտրում է հաշվապահ
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) փնտրում է թեկնածուներ հաշվապահի թափուր աշխատատեղի համար (տնօրինություն՝ ֆինանսական տնօրինություն): Պահանջվող կրթությունը՝ բարձրագույն տնտեսագիտական:
Հիմնական պարտականություններն են՝
- Ստանալ և ստուգել դեբիտորական և կրեդիտորական պարտավորությունների սկզբնական փաստաթղթերը և նախապատրաստել հաշվապահական ձևակերպման,
- Մասնակցել մատակարարների/կապալառուների հետ գույքագրման արդյունքների ամփոփման և փոխադարձ ակտերի կազմման աշխատանքներին,
- Կազմել նյութական ակտիվների գույքագրումների համեմատական տեղեկագրեր,
- Մասնակցել SOX համապատասխան վերահսկման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին,
- Մասնակցել հաշվապահական տեղեկատվության կազմավորման, վարման և պահպանման աշխատանքներին,
- Կատարել այլ աշխատանքային հանձնարարություններ հաշվապահական հաշվառման ուղղությամբ:
Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններն են՝ հաշվապահական հաշվառման օրենսդրության իմացություն, համակարգչային հաշվապահական փաթեթի իմացություն (ցանկալի է ՀԾ կամ 1C),
վերլուծողական մտածելակերպ, թիմում աշխատելու կարողություն, բարդ իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, պատասխանատվություն, ճշտապահություն և ուշիմություն,
սթրեսային պայմաններում աշխատելու կարողություն, հաղորդակցվելու ունակություն և ճկունություն, համակարգչային գերազանց գիտելիքներ` MS Office, մասնավորապես` Excel, հայերեն և ռուսերեն լեզուների վարժ տիրապետում, անգլերենի իմացությունը ցանկալի է:
Աշխատանքային փորձը համապատասխան ուղղությամբ ցանկալի է:
Փոխհատուցումներ և արտոնություններ`աշխատավարձը` պայմանագրային հիմունքներով, լիարժեք բժշկական ապահովագրություն, մասնագիտական վերապատրաստում:
Ցանկացողները պետք է ներկայացնեն ինքնակենսագրություն (CV/Resume) հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով` Երևան, 0014, Ահարոնյան 2 հասցեով կամ հետևյալ էլ. փոստին՝ hrm@beeline.am: Նամակի վերնագրում անհրաժեշտ է նշել այն պաշտոնի անվանումը, որին հավակնում եք:
Հարցազրույցին մասնակցելու համար ընտրված դիմորդները կտեղեկացվեն: Հայտերն ընդունվում են մինչև սույն թվականի մայիսի 14-ը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.beeline.amկայքը:
Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնում :