«Դարերու վրեժ» հուշ-ցերեկույթ՝ ՀՊՏՀ-ում
22.04.2014
Դիտումների քանակ՝ 464
Վաղը՝ ապրիլի 23-ին, ժամը 14. 00-ին ՀՊՏՀ մեծ դահլիճում տեղի կունենա «Դարերու վրեժ» խորագրով մշակութային հուշ -ցերեկույթ: Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց ուսանողական խորհրդի թատերական և գրական ստուդիայի ղեկավար Հարություն Արզումանյանը:
Միջոցառումը նվիրված է Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Հուշ-ցերեկույթը կազմակերպվել է վերոնշյալ ստուդիայի նախաձեռնությամբ:
Հրավիրվում են բոլոր ցանկացողները: