Ծրագրի հրավեր՝ «Ամերիաբանկից»
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն այն անձանց, ովքեր
*Երիտասարդ են` 20-25 տարեկան,
*Նպատակասլաց են` ձգտում են աշխատել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում,
*Ունեք բարձրագույն կրթություն` առաջատար համալսարանների շրջանավարտ են ֆինանսների և տնտեսագիտության, տեխնիկական կամ հումանիտար բնագավառներում,
*Ճկուն են` լավ տիրապետում են համակարգչին և լեզուների (հայերեն, անգլերեն, ռուսերեն)
*Ստեղծագործ են՝ նոր մարտահրավերներ ընդունող և նորարարական գաղափարներով ու մոտեցումներով լի,
- Թիմային՝ բաց, համագործակցող, կառուցողական և վստահելի, կարողանում եք համագործակցել տարբեր մշակույթների, սոցիալական խմբերի հետ,
հրավիրում է մասնակցելու «Ամերիա Սերունդ» ծրագրին:
Առավելություններն են՝
- Ֆինանսների (տնտեսության, բիզնեսի, մարքեթինգի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ներդրումային բանկային գործառնությունների, նախագծերի կառավարման, խորհրդատվության և այլն) ոլորտում տեսական գիտելիքների և գործնական հմտությունների համակցություն,
- Ամենաարագ միջոց վստահ բարձրակարգ մասնագետ դառնալու համար,
- Ամերիաբանկի առաջատար մասնագետների մոտ եզակի վերապատրաստում անցնելու հնարավորություն,
- Խթանիչ և անընդհատ զարգացող միջազգային միջավայր,
- Վերապատրաստում լավագույն բիզնես-ստանդարտների հիման վրա` գործարար էթիկայի կանոնների և համաշխարհային պրակտիկայի սկզբունքների պահպանման պայմաններում,
- «Ամերիա» խմբի յուրօրինակ միջավայր և մշակույթ,
- Աչքի ընկնելու հնարավորություն` ձեռքբերված եզակի փորձի շնորհիվ,
- Կրթության հնարավորություն` ամսական փոխհատուցմամբ,
- Ուղեգիր դեպի ապագա առաջնորդների սերունդ,
«Ամերիա Սերունդ» ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել չորս հիմնական փուլ` դիմում, ընտրություն, վերապատրաստում և աշխատանքի ընդունում:
- «Ամերիա Սերունդ» ծրագրի մասնակիցը դառնալու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտի ձևը, որը իր մեջ ներառում է նաև կարճ շարադրություն/ակնարկ (200 բառ) հետևյալ թեմաներից մեկով՝ «Մի խորհուրդ, որ փոխեց իմ կյանքը», «Հաջողության բանաձև. հաջողության հասնելու հիմնական գրավականները»,«Տեխնոլոգիաների ազդեցությունը մարդկային մտածելակերպի վրա», «Բնապահպանական աղետ`բնությանը հասցված վնասի արդյունքում», ներկայացնել մոտիվացիոն նամակ, որտեղ անհրաժեշտ է նշել հիմնական պատճառները, թե ինչու եք ցանկանում դիմել մեզ, ինչ գիտեք «Ամերիա» խմբի մասին և Ձեր սպասումները ծրագրից:
Եթե Դուք ակտիվ եք, նպատակասլաց, պատրաստ եք նոր մարտահրավերների և ցանկանում եք դառնալ երազանքի թիմի անդամ, անհրաժեշտ է լրացնել ներկայացված դիմում/հայտի ձևը, կցել CV-ն` ներառելով համապատասխան որակավորումներն ու փորձը, ինչպես նաև երաշխավորող անձանց կոնտակտային տվյալները, և ուղարկել հետևյալ էլ. հասցեին` generationA@ameriabank.am : Նամակի վերնագիր դաշտում պետք է նշել «Ամերիա Սերունդ» անվանումը և Ձեր անունը և ազգանունը, այլապես Ձեր դիմումը չի դիտարկվի:
Դիմումներն ընդունվում են ս.թ. ապրիլի 17-ից մայիսի 16-ը:
Ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ նշված հղումով՝ http://ameriabank.am/Page.aspx?id=708&lang=33 :
Դիմում- հայտի ձևը՝ այստեղ:
Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնից: