Կլոր սեղան-քննարկում՝ ՀՊՏՀ-ում

16.04.2014
Դիտումների քանակ՝ 831

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջազգային ծրագրերի կենտրոնում (Նալբանդյան 128, թիվ 2 մասնաշենք) վաղը՝ ապրիլի 17-ին, ժամը 15.30-ին, «Հայաստանում ներառական աճի խթանման քննարկումների հարթակի ստեղծում» ծրագրի շրջանակներում տեղի կունենա երկրորդ կլոր սեղան-քննարկումը՝ «Աշխատանքի շուկայում կանանց մասնակցության գենդերային ասպեկտը՝ կարծրատիպայնացումը որպես ներառականության ապահովմանը խոչընդոտող գործոն» թեմայով:

Հիմնական զեկուցումները կլինեն «Հայաստանում կանանց զբաղվածության ու աշխատավարձի տարբերակվածությունը» և «Հայաստանի կրթական համակարգում առկա գենդերային խտրական բովանդակությունն ու մանկավարժական մոտեցումները» թեմաներով: