Գիտաուսումնական խմբերի մրցույթ

14.04.2014
Դիտումների քանակ՝ 666

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի /այսուհետ՝ համալսարան/ կանոնադրության 27-րդ կետի, համալսարանի գիտական խորհրդի 2014 թվականի մարտի 26-ի որոշման, ռեկտոր Կորյուն Աթոյանի հրամանի համաձայն ՀՊՏՀ-ում հայտարարվում է գիտաուսումնական խմբերի հետազոտական նախագծերի մրցույթ:

Գիտության բաժնից տրամադրված հրամանում մասնավորապես նշվում է.

1. Համալսարանի գիտական խորհրդի հաստատած գիտաուսում­նական խմբերի հետազոտական նախագծերի մրցույթի վերաբերյալ կանոկակարգը /այսուհետ՝ կանոնակարգ/ գործողության մեջ դնել 2014 թվականի մայիսի 2-ից:

2. Հայտարարել ներհամալսարանական գիտաուսումնական խմբերի հետազո­տական նախագծերի մրցույթ՝ համաձայն կանոնակարգի:

3. Մրցույթին ներկայացվող գիտական հետազոտություններն իրականացնել համալսարանի գիտական և ակադեմիական ուղղություններով:

4. Գիտահետազոտական նախագծերի կատարման մրցութային հայտերի ներ­կայացման վերջնաժամկետ սահմանել 2014 թվականի ապրիլի 25-ը:

5. Ստեղծել համալսարանի գիտաուսումնական խմբերի հետազոտական նա­խագծերի դրամաշնորհների տրամադրման մրցութային հանձնաժողով հետևյալ կազ­մով՝

Հանձնաժողովի նախագահ` Կ. Աթոյան – համալսարանի ռեկտոր, տ.գ.դ.

Հանձնաժողովի անդամներ`

Գ. Վարդանյան - գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, տ.գ.դ., պրոֆեսոր /հանձնաժողովի նախագահի տեղակալ/

Պ. Քալանթարյան – ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր, տ.գ.թ., դոցենտ

Ս. Գևորգյան    -  բնօգտագործման ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր

Վ. Գևորգյան    -  ՈՒԳԸ նախագահ, կառավարչական հաշվառման և աուդիտի, ամբիոնի ասպիրանտ

Ա. Թավադյան -  տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր

Գ. Կիրակոսյան – ռեկտորի խորհրդական, տ.գ.դ., պրոֆեսոր

Յու. Սուվարյան – կառավարման ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր,   ակադեմիկոս

Վ. Սարգսյան     - կառավարման տեղեկատվական համակարգերի ամբիոնի, վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր

Խ. Մխիթարյան  - գիտության բաժնի պետ, տ.գ.թ. դոցենտ /հանձնաժողովի քարտուղար/:

Գիտաուսումնական խմբերի հետազոտական նախագծերի մրցույթին վերաբերող փաստաթղթերին ծանոթացեք այստեղ՝ http://www.asue.am/am/գիտություն/գիտաուսումնական-խմբեր-336: