Գիտաժողով՝ ԵՊՀ-ում
Երևանի պետական համալսարանի 95 ամյակին նվիրված միջոցառումների շարքում 2014 թվականի հունիսի 11-ին կազմակերպվելու է միջազգային գիտաժողով «Կրթությունը 21-րդ դարում. Խնդիրներ և մարտահրավերներ» խորագրով:
Գիտաժողովը նվիրված է լինելու ժամանակակից բարձրագույն կրթության հիմնական խնդիրներին` ներառյալ բուհական ինքնավարության, որակի ապահովման, կրթության միջազգայնացման խնդիրներին ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ընդլայնվող ընդհանուր կրթական տարածքում:
Գիտաժողովի աշխատանքային լեզուները ռուսերենն ու անգլերենն են:
Զեկույցների թեմաները և մինչև 500 բառ թեզիսները խնդրում ենք մինչև ս.թ. մայիսի 15-ը ուղարկել international@ysu.am կամ mohanyan@ysu.am էլեկտրոնային հասցեներով:
Հավելյալ տեղեկատվության համար կարող եք դիմել ՀՊՏՀ գիտության բաժին (գլխավոր մասնաշենք, թիվ 320 սենյակ):
Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ գիտության բաժնից: