«Շրջանավարտ ուսուցանվող» ծրագրի հրավեր
05.04.2014
Դիտումների քանակ՝ 396
«Կոկա-Կոլա» ընկերությունը «Շրջանավարտ ուսուցանվող» ծրագրի շրջանակներում հրավիրում է ուսանողներին մասնակցելու դեպի գործարան կազմակերպվող 2-րդ այցելությանը:
Այցելութունները տեղի կունենան ապրիլ ամսում:
Ընկերությունում կան թափուր աշխատատեղեր, որոնց կարող են դիմել բուհի ավարտական կուրսերի ուսանողները.
• Ֆինանսներ,
• Կադրեր,
• Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ,
• Տեխնիկական (էլեկտրոնիկայի մասնագետներ, մեխանիկներ),
• Կոմերցիոն :
Ցանկացողները կարող են դիմել ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոն, որն էլ տրամադրել է հայտարարությունը:
Դիմելու վերջնաժամկետն է ապրիլի 14-ը:
Լրացուցիչ հարցերի դեպքում նույնպես կարող եք դիմել կարիերայի և մարքեթինգի կենտրոն:
Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ Կարերայի և մարքեթինգի կենտրոնը: