«Ապագայի գործակալ» մրցույթի հրավեր

05.04.2014
Դիտումների քանակ՝ 426

«Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ն հայտարարում է «Ապագայի գործակալ»  խորագրով մրցույթ:  «Ռոսգոսստրախ-Արմենիա» ՓԲԸ-ում իրենց կարիերան են սկսել բազմաթիվ երիտասարդներ, ովքեր այսօր դարձել են արհեստավարժ մասնագետներ և պատրաստ են իրենց գիտելիքներով և փորձով կիսվել Ձեզ հետ, միասին բացահայտել յուրաքանչյուրիդ  պոտենցիալը, օգնել Ձեզ ապահովագրության մեջ գտնել անձնական կարիերայի պլանավորման և կայուն եկամուտ ստանալու Ձեր բանաձևը:

Եվ այսպես, եթե Դուք

•ակտիվ եք ու նպատակասլաց,

•սիրում եք շփվել և կարողանում եք համոզել մարդկանց, 

•կուզենայիք  նոր մասնագիտություն ձեռք բերել,

•և շատ  գումար վաստակել,

 ապա  անկախ Ձեր մասնագիտությունից, տարիքից կամ սեռից  կարող եք մասնակցել «Ապագայի գործակալ» մրցույթին:

Մրցույթի տևողությունը 1.5 ամիս է,  որի ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն  պրակտիկ գիտելիքներ,  վաճառքի հմտություններ, կմասնակցեն տարբեր մասնագիտական դասընթացներին, կանցկացնեն սոց. հարցումներ և կկնքեն ապահովագրության պայմանագրեր ու  կվաստակեն  գումարներ:

Մրցույթի ավարտին  ակտիվ մասնակիցները  կստանան ԿԲ-ի կողմից տրամադրվող լիցենզիա և կսկսեն աշխատել  ընկերության մասնաճյուղերից որևէ մեկում  որպես գործակալ՝  հիմք ստեղծելով հետագա կարիերան «Ռոսգոսսրտախում»  կառուցելու համար:

Ապրիլի 18-20-ը  կմեկնարկի  «Ապագայի Գործակալ»  մրցույթի 4-րդ փուլը:

Մրցույթի 4-րդ փուլին  մասնակցել ցանկացողները կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել futureagent@rgs.am էլ.փոստի հասցեին` «Subject» բաժնում նշելով «Ապագայի գործակալ» անվանումը կամ թղթային տարբերակը ներկայացրել Հյուսիսային պող.1 հասցեով (4-րդ հարկ):  Մանրամասների  համար կարող եք այցելել  www.RGS.am , հեռ.՝ 59 10 10 (1720), կամ  դիմել  ՀՊՏՀ Կարիերայի կենտրոն:

Ապրիլի 7–11-ը ՀՊՏՀ-ում կկազմակերպվեն  հանդիպումներ «Ռոգոսստրախի» ներկայացուցիչների հետ: Հանդիպումներին մասնակցելու համար անհրաժեշտ է  գրանցվել կարիերայի կենտրոնում՝ ներկայացնելով հայերեն լեզվով ռեզյումե:

Մասնակիցների հավաքագրման գործընթացը կսկսվի ապրիլի 7-ից:  Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 18.04.2014թ:

Հայտարությունը  տրամադրել է ՀՊՏՀ  Կարիերայի և մարքեթինգի կենտրոնը: