Մարքեթինգային մրցույթ
Garrison Marketing Group-ը, BB Media-ն, Bacon-ը և Pepsi Armenia-ն կազմակերպում են BRAND ‘N’ GAIN մարքեթինգային մրցույթը՝ նպատակ ունենալով բացահայտել մարքեթինգի ոլորտում նոր տաղանդների:
ՆԱԽԱԳԾԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ:
Մասնակից խմբերը մշակում են մարքեթինգային նախագիծ և ներկայացնում այն ժյուրիին՝ մարքեթինգի ոլորտի մասնագետների: Ժյուրին գնահատում է նրանց աշխատանքը և ընտրում հաղթող խմբին, ով կստանա գլխավոր մրցանակը՝ 500$, և հաղթող խմբի յուրաքանչյուր անդամ կունենա հնարավորություն անցնելու վճարովի աշխատանքային պրակտիկա վերոնշյալ կազմակերպություններից մեկում, որը կարող է վերածվել մշտական աշխատանքի:
ՆԱԽԱԳԾԻ ԹԵՄԱՆ: Ներկայացնել Հայաստանը որպես բրենդ
ՄՐՑԱՆԱԿ:
- 500$ ամբողջ խմբին
- Սերտիֆիկատ
- Խմբի յուրաքանչյուր անդամ հնարավորություն կստանա անցնել աշխատանքային պրակտիկա հետևյալ կազմակերպություններից մեկում՝
Garrison Marketing Group
BB Media
Bacon
Pepsi Armenia
ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ՝
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, մարքեթինգի, կոմունիկացիաների կամ գեղարվեստի ոլորտում
- Անգլերեն լեզվի գերազանց իմացություն
- 20-29 տարեկան
- ՆԱԽԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐ՝
- Մասնակցությունը միայն խմբերով
- Յուրաքանչյուր խմբում 3-4 մասնակից
- Յուրաքանչյուր խումբ պետք է մշակի 1 նախագիծ
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ՝
- Լրացված և ստորագրված գրանցման թեթրիկ՝ խմբի համար 1 հատ: Գրանցման թերթիկն՝ այստեղ:
- Դիպլոմի կամ ուսանողական քարտի scan՝ յուրաքանչյուր խմբի անդամի համար
- Անձնագրի scan՝ խմբի յուրաքանչյուր անդամի համար
- CV՝ խմբի յուրաքանչյուր անդամի համար
Նախագծին անդամագրման վերջնաժամկետ: Հունիսի 12, 2014թ.
Նախագծի ներկայացում: Հուլիսի 5
Վճարովի աշխատանքային պրակտիկայի սկիզբ: Սեպտեմբերի 1
Մասնակցության հայտերը կարող եք ուղղարկել aida@garrisongroup.am հասցեին
Նախագծի վերաբերյալ բոլոր տեղեկությունները կարող եք գտնել հետևյալ էջում՝
Կամ զանգահարել +37493 51 83 86 հեռախոսահամարին