Հայտարարություն
Հարգելի գործընկերներ, դասախոսներ, ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնը ցանկանում է ստեղծել «Առողջության ակումբ» ՝ համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և աշխատակիցների համար:
Ինչպես տեղեկացնում են վերոնշյալ ամբիոնից՝ նման ակումբի ստեղծումն անհրաժեշտություն է հատկապես մեր օրերում: Ֆիզիկական թերբեռնվածությունը, մտավոր լարվածությունը, սննդակարգի անտեսումը, ավելորդ քաշը, նյութափոխանակության խանգարումները, համակարգիչների առջև երկարատև նստած մնալը, աղտոտված մթնոլորտն ու այլ գործոններ առողջական լուրջ խնդիրներ են առաջացնում (սրտի անբավարար աշխատանք, ողնաշարային հիվանդություններ և այլն):
Առողջությունն ամրապնդելու և տարբեր հիվանդությունները կանխարգելելու նպատակով և մտահոգությամբ էլ ամբիոնը ցանկանում է ստեղծել «Առողջության ակումբը»: Ցանկացողները կարող են անդամագրվել ակումբին (այժմ ընթանում է անդամագրման գործընթացը), իսկ վաղը ժամը 13.00-ին ամբիոնում տեղի կունենա հանդիպում, որին կարող են մասնակցել ցանկացողները: Մանրամասների համար դիմել ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոն, հեռ.՝ 010 593 -410: