Մրցույթներ՝ միջպետական համաձայնագրերի շրջանակներում

19.03.2014
Դիտումների քանակ՝ 788

ՀՀ կրթության և գիտության նախարարութունը տրամադրել է 7 երկրների բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու մրցույթների հայտարարություններ, որոնք ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք այցելել հետևյալ հղումով՝ http://edu.am/index.php?id=-6629&topMenu=9&menu1=-1&menu2=9&arch=0:

ՄՐՑՈՒՅԹԲՈՒԼՂԱՐԻԱՅԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՈՒՍՈՒՄՆԱԿԱՆՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄՍՈՎՈՐԵԼՈՒՀԱՄԱՐ -2014Թ.

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2014-2015 ուսումնական տարում Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական կրթություն /4 տեղ՝ 2 բակալավրիատ, 2 մագիստրատուրա/ ստանալու նպատակով*:

Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները կամ ավարտական կուրսում/դասարանում սովորող ՀՀ այն քաղաքացիները, ովքեր տիրապետում են անգլերեն, ռուսերեն կամ բուլղարերեն լեզուներին:
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն**՝
•դիմում՝ մրցույթին մասնակցելու համար, որում պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,
•դիմում-հարցաթերթիկ,
•բուլղարական կողմից ներկայացված հարցաթերթիկ,
•ինքնակենսագրություն /անգլերեն/(CV),
•միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի պատճենը կամ ավարտական վկայականի և միջուկի պատճենները, իսկ ավարտական կուրսում կամ դասարանում սովորողները՝ առաջադիմության թերթիկ /ակադեմիական տեղեկանք/ նոտարի կողմից անգլերեն թարգմանված և 
ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/:
•անձնագրի պատճեն,
•բժշկական տեղեկանք արտերկիր մեկնելու համար՝ նոտարի կողմից անգլերեն  թարգմանված և  ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/:
•3x4 չափի 2 լուսանկար,
•արական սեռի անձինք՝ զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:
Մրցույթը անցկացվում է.
•Բակալավրի կրթական ծրագրով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի:
•Մագիստրոսի կրթական ծրագրով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 31.03.2014թ. /ներառյալ/:
Բակալավրի մրցույթը տեղի կունենա Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում (Այգեստան 9, փող.4):
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկությունների համար 
կարող են դիմել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի բաժին (ք. Երևան, Կառավարության 3 շենք, VI հարկ, 619 սենյակ, հեռ. 56-23-64):
* Առաջնահերթությունը կտրվի կրթության և գիտության զարգացման համար գերակա հանդիսացող մասնագիտություններին:
** Փաստաթղթերի փաթեթները պետք է ներկայացվեն 3 օրինակից  /2-ը՝ պատճեններով/: 

ՄՐՑՈՒՅԹԼԵՀԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՈՒՍՈՒՄՆԱԿԱՆՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄՍՈՎՈՐԵԼՈՒՀԱՄԱՐ-2014Թ.
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ Լեհաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բոլոր մասնագիտություններով /բացառությամբ՝ բժշկություն և արվեստ/ բուհական և հետբուհական կրթություն ստանալու նպատակով:  2014-2015 ուսումնական տարում Լեհաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությանը հատկացվում է 6 կրթաթոշակային տեղ* /2 բակալավրիատ, 2 մագիստրատուրա, 2 ասպիրանտուրա/:
Ուսումը իրականացվելու է լեհերենով, ուստի լեզվին չտիրապետող ուսանողները անցնում են լրացուցիչ մեկ տարվա լեզվի դասընթաց /նախապատրաստական/: 
Լեհական կողմը հոգում է միայն ուսման վարձավճարները, այլ ծախսերը հոգում է մասնակիցը:
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները կամ ավարտական դասարանում և կուրսում սովորող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր տիրապետում են անգլերեն կամ լեհերեն լեզուներին:
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն**՝
•դիմում՝ մրցույթին մասնակցելու համար, որում պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը և կրթական աստիճանը,
•դիմում-հարցաթերթիկ,
•լեհական կողմից ներկայացված հարցաթերթիկ,
•2 երաշխավորական նամակ /անգլերեն/,
•միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի, ավարտական վկայականի կամ դիպլոմի պատճենը՝ նոտարի կողմից անգլերեն թարգմանված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/, 
•դիպլոմի միջուկի պատճենները, իսկ ավարտական կուրսում/դասարանում սովորողները՝ առաջադիմության թերթիկ /ակադեմիական տեղեկանք/  նոտարի կողմից անգլերեն թարգմանված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/:
•անձնագրի պատճենը,
•3x4 չափի 4 լուսանկար,
•արական սեռի անձինք՝ զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:
Հետբուհական /ասպիրանտական/ կրթության համար դիմորդները ներկայացնում են նաև.
•ռեֆերատ՝ հայերեն լեզվով,
•օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական և ստուգարքային թերթիկ համակարգչից օգտվելու հմտությունների վերաբերյալ` ՀՀ կրթության և գիտության նախարարի 27.12.2013 N 1431-Ա/Ք հրամանով հաստատված անցումային շեմերին համապատասխան: 
Մրցույթը անցկացվում է.
•Բակալավրի կրթական ծրագրով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի:
•Մագիստրոսի կրթական ծրագրով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի:
•Ասպիրանտուրայի կրթական ծրագրերով՝ համաձայն Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրա ընդունելության կարգի:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 31.03.2014թ. /ներառյալ/:
Բակալավրի և ասպիրանտուրայի մրցույթները տեղի կունենան Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում (Այգեստան 9, փող.4):
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկությունների համար 
կարող են դիմել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի բաժին (ք. Երևան, Կառավարության 3 շենք, VI հարկ, 619 սենյակ, հեռ. 56-23-64):
* Առաջնահերթությունը կտրվի կրթության և գիտության զարգացման համար գերակա հանդիսացող մասնագիտություններին:
** Փաստաթղթերի փաթեթները պետք է ներկայացվեն 3 օրինակից  /2-ը՝ պատճեններով/: 

ՄՐՑՈՒՅԹՀՈՐԴԱՆԱՆԻՀԱՇԻՄՅԱՆԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆՈՒՍՈՒՄՆԱԿԱՆՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄՍՈՎՈՐԵԼՈՒՀԱՄԱՐ -2014 Թ.
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2014-2015 ուսումնական տարում Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում "Արաբերեն լեզու", "Իսլամագիտություն", "Հնեաբանություն" և "Տեղեկատվական տեխնոլոգիաներ" մասնագիտություններով մագիստրոսական կրթություն ստանալու համար /5 կրթաթոշակ/: 
Մրցույթին կարող են մասնակցել բակալավրի կրթական աստիճան ունեցող կամ ավարտական կուրսերում սովորող ՀՀ քաղաքացիները: 
Ուսուցումը իրականացվելու է արաբերեն լեզվով:
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն՝
•դիմում՝ մրցույթին մասնակցելու համար, որում պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,
•դիմում-հարցաթերթիկ,
•հորդանանյան կողմից ներկայացված հարցաթերթիկը,
•ինքնակենսագրություն (CV) /անգլերեն/,
•դիպլոմի և միջուկի պատճենները, իսկ ավարտական կուրսում սովորողները՝ առաջադիմության թերթիկ /ակադեմիական տեղեկանք/ նոտարի կողմից անգլերեն թարգմանված:
•անձնագրի պատճենը,
•բժշկական տեղեկանք /հավերված/ անգլերեն լեզվով, 
•3x4 չափի 4 լուսանկար,
•արական սեռի անձինք՝ զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:
Պահանջվող փաստաթղթերի փաթեթը պետք է ներկայացնել 3 օրինակով /փաթեթ + 2 պատճեն/:  
Մրցույթը անցկացվում է.
•Մագիստրոսի կրթական ծրագրով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 31.03.2014թ. /ներառյալ/:
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի բաժին (ք. Երևան, Կառավարության 3 շենք, VI հարկ, 619 սենյակ, հեռ. 56-23-64):

ՄՐՑՈՒՅԹՌՈՒՄԻՆԻԱՅԻՈՒՍՈՒՄՆԱԿԱՆՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄՍՈՎՈՐԵԼՈՒՀԱՄԱՐ -2014Թ.
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2014-2015 ուսումնական տարում Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական /6 տեղ՝ 3 բակալավրիատ, 3 մագիստրատուրա*/ և հետբուհական /2 տեղ՝ ասպիրանտուրա/ 
կրթություն ստանալու համար**:
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները կամ ավարտական կուրսում/ դասարանում սովորող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր տիրապետում են անգլերեն կամ ռումիներեն լեզուներին:
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն***՝
•դիմում՝ մրցույթին մասնակցելու համար, որում պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,
•դիմում-հարցաթերթիկ,
•ռումինական կողմից ներկայացված հարցաթերթիկ,
•ինքնակենսագրություն /անգլերեն/(CV),
•միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի պատճենը կամ ավարտական վկայականի և միջուկի պատճենները, իսկ ավարտական դասարանում կամ կուրսում սովորողները՝ առաջադիմության թերթիկ /ակադեմիական տեղեկանք/  նոտարի կողմից անգլերեն թարգմանված և  
ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/:
•ծննդյան վկայականի պատճենը՝ նոտարի կողմից անգլերեն թարգմանված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/,
•անձնագրի պատճեն,
•բժշկական տեղեկանք արտերկիր մեկնելու համար՝ նոտարի կողմից անգլերեն թարգմանված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/:
•3x4 չափսի 6 լուսանկար,
•արական սեռի անձինք՝ զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:
•հետբուհական /ասպիրանտական/ կրթության համար դիմորդները ներկայացնում են նաև.
•ռեֆերատ՝ հայերեն լեզվով,
•օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական և ստուգարքային թերթիկ համակարգչից օգտվելու հմտությունների վերաբերյալ` ՀՀ կրթության և գիտության նախարարի 27.12.2013 N 1431-Ա/Ք հրամանով հաստատված անցումային շեմերին համապատասխան: 
Մրցույթը անցկացվում է.
•Բակալավրի կրթական ծրագրով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի:
•Մագիստրոսի կրթական ծրագրով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի:
•Ասպիրանտուրայի կրթական ծրագրերով՝ համաձայն Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրա ընդունելության կարգի:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 31.03.2014թ. /ներառյալ/:
Բակալավրի և ասպիրանտուրայի մրցույթները տեղի կունենան Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում (Այգեստան 9, փող.4):
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի բաժին (ք. Երևան, Կառավարության 3 շենք, VI հարկ, 619 սենյակ, հեռ. 56-23-64):
*Մագիստրատուրայի 2 տեղ կտրամադրվի աստվածաբանություն մասնագիտությանը:
** Առաջնահերթությունը կտրվի կրթության և գիտության զարգացման համար գերակա հանդիսացող մասնագիտություններին:
*** Փաստաթղթերի փաթեթները պետք է ներկայացվեն 3 օրինակից  /2-ը՝ պատճեններով/: 

ՄՐՑՈՒՅԹՎՐԱՍՏԱՆԻՈՒՍՈՒՄՆԱԿԱՆՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄՍՈՎՈՐԵԼՈՒՀԱՄԱՐ-2014Թ.
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2014-2015 ուսումնական տարում Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական /10 կրթաթոշակ/ կրթություն ստանալու համար: 
Մրցույթին կարող են մասնակցել անգլերեն լեզվին տիրապետող բակալավրի կրթական աստիճան ունեցող կամ ավարտական կուրսերում սովորող ՀՀ քաղաքացիները: 
 Ուսուցումը իրականացվելու է անգլերեն լեզվով:
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն՝
•դիմում՝ մրցույթին մասնակցելու համար, որում պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,
•դիմում-հարցաթերթիկ,
•վրացական կողմից ներկայացված հարցաթերթիկը,
•ինքնակենսագրություն (CV) /անգլերեն/,
•դիպլոմի և միջուկի պատճենները, իսկ ավարտական կուրսում սովորողները՝ առաջադիմության թերթիկ /ակադեմիական տեղեկանք/ նոտարի կողմից անգլերեն թարգմանված:
•անձնագրի պատճենը,
•բժշկական տեղեկանք/հավերված /անգլերեն լեզվով/, 
•3x4 չափի 4 լուսանկար,
•արական սեռի անձինք՝ զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:
Մրցույթը անցկացվում է.
•Մագիստրոսի կրթական ծրագրով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 31.03.2014թ. /ներառյալ/:
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի բաժին (ք. Երևան, Կառավարության 3 շենք, VI հարկ, 619 սենյակ, հեռ. 56-23-64):
ՄՐՑՈՒՅԹՉԻՆԱՍՏԱՆԻԺՈՂՈՎՐԴԱԿԱՆՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԲԱՐՁՐԱԳՈՒՅՆՈՒՍՈՒՄՆԱԿԱՆՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄՍՈՎՈՐԵԼՈՒՀԱՄԱՐ -2014Թ.
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2014-2015 ուսումնական տարում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար* /բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա/: 
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները կամ ավարտական  կուրսում/ դասարանում սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն**՝
- դիմում՝ մրցույթին մասնակցելու համար, որտեղ պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,
- դիմում-հարցաթերթիկ,
- չինական կողմից ներկայացված հարցաթերթիկ,
- ինքնակենսագրություն /անգլերեն/ (CV)
- 2 երաշխավորագիր /անգլերեն/,
- միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի կամ ավարտական դիպլոմի և միջուկի պատճենները` նոտարի կողմից անգլերեն թարգմանված և վավերացված, իսկ ավարտական կուրսում սովորողները՝ առաջադիմության թերթիկ /ակադեմիական տեղեկանք/ նոտարի կողմից անգլերեն թարգմանված և վավերացված, 
- անձնագրի պատճենը,
- բժշկական տեղեկանք` ըստ ներկայացվող ձևի,
- 3x4 չափի 5 գունավոր լուսանկար,
- արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:
Հետբուհական /ասպիրանտական/  կրթության համար  դիմորդները պետք է  ներկայացնեն նաև`
- ռեֆերատ /հայերեն/,
- օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական և ստուգարքային թերթիկ համակարգչից օգտվելու հմտությունների վերաբերյալ` ՀՀ կրթության և գիտության նախարարի 27.12.2013 N 1431-Ա/Ք հրամանով հաստատված անցումային շեմերին համապատասխան: 
Նախապատվությունը տրվում է չինարեն, անգլերեն և ռուսերեն լեզվի  իմացությամբ դիմորդներին:
Մրցույթն անցկացվում է.
- Բակալավրի կրթական ծրագրով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի:
- Մագիստրոսի կրթական ծրագրով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի:
- Ասպիրանտուրայի կրթական ծրագրերով՝ համաձայն Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրա ընդունելության կարգի:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 24.03.2014թ. /ներառյալ/:
Բակալավրի և ասպիրանտուրայի մրցույթները տեղի կունենան Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում (Այգեստան 9, փող.4)  ս/թ մարտի 26-ից մինչև ապրիլի 5-ը ընկած ժամանակահատվածում: 
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչություն (ք. Երևան Կառավարության  շենք 3, VI հարկ, 619 սենյակ, հեռ. 56-23-64):
Կից ներկայացնում ենք  հարցաթերթիկները և  բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանկը:
* Առաջնահերթությունը կտրվի կրթության և գիտության զարգացման համար գերակա հանդիսացող մասնագիտություններին:
** Փաստաթղթերի փաթեթները պետք է ներկայացվեն 3 օրինակից /2-ը՝ պատճեններով:
ՄՐՑՈՒՅԹՌՈՒՍԱՍՏԱՆԻԴԱՇՆՈՒԹՅԱՆՈՒՍՈՒՄՆԱԿԱՆՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄՍՈՎՈՐԵԼՈՒՀԱՄԱՐ-2014Թ.
Հայտարարվում է մրցույթ՝ 2014-2015 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով:
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները կամ ավարտական դասարանում կամ կուրսում սովորող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր տիրապետում են ռուսերեն լեզվին:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 25.03.2014թ. /ներառյալ/:
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ կարող են ստանալ կից ներկայացվող նյութերից:

http://www.edu.am/index.php?topMenu=9&menu1=-1&menu2=9&id=6629&lang=arm