Սեմինար-դասընթաց՝ ուսանողների համար

19.03.2014
Դիտումների քանակ՝ 453

Հարգելի ուսանողներ, ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնը կազմակերպում է հերթական սեմինար-դասընթացը, որը տեղի կունենա մարտի 27-ին և 28-ին: Սեմինարի ընթացքում դուք կտեղեկանաք ինքնակենսագրական, մոտիվացիոն նամակ գրելու, աշխատանքի հարցազրույցի ներկայանալու հմտություններին: Դասընթացի հատուկ հյուրը կլինի «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ անձնակազմի հավաքագրման բաժնի ղեկավարը, ով իր խորհուրդներով օգտակար կլինի Ձեզ:

Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել կարիերայի և մարքեթինգի կենտրոնում, որտեղ էլ կստանան հավելյալ տեղեկություններ, հեռ. 010 593 489:

Տեղեկությունը տրամադրել է Կարիերայի և մարքեթինգի կենտրոնը: