DAAD-ի ղեկավարի հետ հանդիպում ՀՊՏՀ-ում

10.03.2014
Դիտումների քանակ՝ 548

Վաղը՝ մարտի 11-ին, ժամը 14.30-ին, DAAD (Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության) երևանյան տեղեկատվական կենտրոնի տնօրեն Թինե Լաուֆերը ՀՊՏՀ նիստերի սրահում կներկայացնի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում դասախոսների վերապատրաստման կրթաթոշակային գիտահետազոտական ծրագրերը:

 Ծրագրերին կարող են մասնակցել գերմաներենին կամ անգլերենին գերազանց տիրապետող երիտասարդ դասախոսները:

Ծրագրով հետաքրքրված դասախոսները հրավիրվում են վաղվա հանդիպմանը:

Տեղեկատվությունը տրամադրել է Արտաքին կապերի բաժինը: