“Work and Travel” ծրագիրը կներկայացվի ՀՊՏՀ-ում
27.10.2017
Դիտումների քանակ՝ 346
ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից տեղեկացնում են, որ ս.թ. հոկտեմբերի 31-ին, ժամը 14:00 ՀՊՏՀ միջազգային ծրագրերի նիստերի սրահում (ֆինանսական ֆակուլտետ, 1-ին հարկ, մուտքը՝ դարպասների կողմից) տեղի կունենա հանդիպում Երիտասարդության և ուսանողների միջազգային կապերի ու փոխանակման հայկական կենտրոնի նախագահ Արմեն Հայրումյանի հետ, որը ուսանողներին կներկայացնի “Work and Travel” միջազգային ուսանողական ծրագիրը:
“Work and Travel” ծրագիրը ԱՄՆ-ի կառավարության կողմից իրականացվող ծրագրերից է, որը հնարավորություն է ընձեռում աշխարհի տարբեր երկրների առաջադեմ ուսանողներին ամառային արձակուրդների ընթացքում մեկնել ԱՄՆ և աշխատել: