Աշխատանքի հրավեր՝ «Ամերիաբանկից»
«Ամերիաբանկ» ՓԲԸ վճարային քարտերի սպասարկման բաժինն (ք. Երևան) աշխատանքի է հրավիրում կրտսեր մասնագետի /հերթապահ օպերատոր/, որն իրականացնում է քարտային վճարային համակարգերում իրականացվող գործարքների վերլուծություն, մոնիթորինգ:
Հիմնական պարտականություններն են՝
- Հայկական Ծրագրեր «Գործառնական օր» ծրագրում կատարում է իր իրավասությունների սահմաններում գործառնություններ,
- Smart Vista ծրագրի հեռավոր աշխատակայանից կատարում է իր իրավասությունների սահմաններում գործառնություններ,
- Վարում է քարտերով գործառնությունների վիճակագրություն,
- Իրականացնում է հետադարձ կապ հաճախորդի հետ՝ անհրաժեշտության դեպքում և իր իրավասությունների շրջանակներում,
- Կատարում է բաժնի փաստաթղթաշրջանառության հետ կապված աշխատանքներ, նախապատրաստում նամակներ և տեղեկանքներ:
Նվազագույն պահանջներն են՝
- Բարձրագույն տեխնիկական կամ տնտեսագիտական կրթություն,
- Բանկերի և բանկային գործունեության մասին օրենքների և նորմատիվ ակտերի իմացություն, քարտային համակարգերի մասին գիտելիքներ,
- Microsoft Office-ի լավ իմացություն, ՀԾ Բանկ, PBC Smart Vista, Outlook ծրագրերի իմացությունը ցանկալի է,
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
- Հաղորդակցման հմտություններ և կիրթ պահելաձև,
- Ուշադիր և զգոն աշխատելու ունակություն,
- Թիմային աշխատանքի ունակություններ,
- Արագ որոշումներ կայացնելու, խնդրահարույց իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
Վարձատրությունը՝ 100. 000 ՀՀ դրամից մինչև 2000000 ՀՀ դրամ` Բանկի S դասի վարձատրության սանդղակին համապատասխան:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում/հայտի ձևը, ցանկության դեպքում կցել նաև CV-ն և ուղարկել հետևյալ էլ. փոստին` hr.it@ameriabank.am: Նամակի վերնագրում պետք է նշել պաշտոնի անվանումը: Կարող են դիմել մագիստրատուրայի 2-րդ կուրսում սովորող ուսանողները՝ վերնագիր դաշտում նշելով ՀՊՏՀ Կարիերայի կենտրոն:
Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած թեկնածուները:
Դիմումներն ընդունվում են 07.03.2014 - 10.03.2014-ը:
Արտոնություններն են՝
•Արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ,
•Հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն,
•Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն:
Տեղեկությունը տրամադրել է Կարիերայի և մարքեթինգի կենտրոնը: