Ծրագրի ներկայացում

05.03.2014
Դիտումների քանակ՝ 524

«Grow edutainment»–ը բուհերի  ուսանողներին առաջարկում է ծրագիր, որը հնարավորություն կտա քննարկելու կարիերայի վերաբերյալ մասնակիցներին հուզող հարցեր:

«Grow edutainment»–ը  անհատների, թիմերի, բիզնեսի ու համայնքի աճի և զարգացման կենտրոն է: Ուսուցման և զարգացման ծրագրերի մշակման և իրականացման ընթացքում կարևորում է «կրթազվարճանքի» (edutainment=education+entertainment) մոտեցումը:

«Կողմնացույց»-ը 5-ամսյա զարգացման ծրագիր է, որը նպատակ է հետապնդում աջակցելու անհատներին՝ իրենց կարիերայի կայացման գործընթացում:

Ծրագրի թիրախային խմբերն են` 

  • Բուհերի վերջին կուրսերի ուսանողները և նորավարտ մասնագետները,
  • Իրենց կարիերայում փոփոխություն մտցնել ցանկացող բոլոր անհատները:

Ծրագիրը զարգացնող միջոցառումների ինտենսիվ համալիր է, ներառյալ`

- գործարար և հոգեբանական թրեյնինգներ,

- անհատական խորհրդատվություն և խմբային աշխատանք,

- արտագնա համաժողովներ,

- գործատուների հետ հանդիպումներ,

- տեսական գիտելիքների և գործնական կիրառության համադրում,

- այցելություններ հետաքրքրող ոլորտների կազմակերպություններ,

- ինքնուրույն նախագծային աշխատանք:

Ծրագրի անցկացման հիմնական վայրը «Best Western Congress» հյուրանոցն է: Նախատեսված են շաբաթական 3-4 հանդիպումներ՝ ծրագրի ողջ ընթացքում:

Ծրագրի առավել մանրամասն ներկայացումը տեղի է ունենալու մարտի 13-ին, 19:00-20:30-ը՝  «Best Western Congress»  հյուրանոցում: Ներկայացմանը մասնակցությունն անվճար է:

 Տեղեկությունը տրամադրել է Կարիերայի և մարքեթինգի կենտրոնը: