Ուսանողների փոխանակման ծրագիր (Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ)
Ինչպես տեղեկացնում է ԿԳՆ պաշտոնական կայքը, «Միջազգային հետազոտությունների և փոխանակման խորհուրդ» (Այռեքս) կազմակերպությունը սույն թվականի փետրվարի 5-ից սկսել է 2014-2015 ուստարվա «Եվրասիայի և Միջին Ասիայի ուսանողների փոխանակման համաշխարհային ծրագրի (Գլոբալ Յուգրեդ)» հայցադիմումների հավաքագրումը:
Ծրագրի շրջանակներում ուսանողները մեկ ուսումնական տարի կամ մեկ կիսամյակ սովորում են ԱՄՆ համալսարաններում կամ համայնքային քոլեջներում: Մասնակիցներն ընտրվում են բաց մրցութային սկզբունքով:
Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է 2014թ. փետրվարի 28-ը, ժամը 1700-ն:
Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ հայցադիմումի ուղեցույցը և տեղեկատվական թերթիկը, ինչպես նաև ծրագրի մասին այլ մանրամասների կարող եք ծանոթանալ ԿԳՆ պաշտոնական կայքից՝ http://edu.am/index.php?id=-6538&topMenu=9&menu1=-1&menu2=9&arch=0 կամ կազմակերպության կայքից՝ http://www.irex.am/arm/programs/ugrad/ugrad01.html հղումներով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 14-ին, ժամը 14:00-ին «Irex»-ի երևանյան գրասենյակի տնօրեն Ժաննա Խաչատրյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նիստերի սրահում կներկայացնի Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության կողմից հայտարարված «Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ» ծրագիրը. հայտարարությունը կարող եք վերընթերցել հետևյալ հղումով՝ http://www.asue.am/am/էջեր-220//ծրագրի-ներկայացում-հպտհ-ում-1351: