«Բաց դռների օր»` փետրվարի 19-ին

14.02.2014
Դիտումների քանակ՝ 454

«ՊրոԿրեդիտ Բանկը» Երիտասարդ բանկիրների ծրագրի շրջանակներում կազմակերպում է «Բաց դռների օր», որը տեղի կունենա  փետրվարի 19-ին, ժամը 15.00-ին (տևողությունը 1 ժամ):

 Հասցե՝  «ՊրոԿրեդիտ Բանկի»  գլխամասային գրասենյակ, Տերյան 105/1,  Ցիտադել  բիզնես կենտրոն, 6-րդ հարկ 603 սենյակ:

Հանդիպան ընթացքում  դուք  կստանաք  ծրագրի  հետ կապված ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները և առավել մանրամասն կծանոթանաք՝

  • Ծրագրի բովանդակությանը և նպատակներին,
  • Դիմելու նոր՝ առցանց (online) կարգին,
  • Ընտրության փուլերին,
  • «ՊրոԿրեդիտ Բանկում» կարիերայի հնարավորություններին և հեռանկարներին:

Գրանցվելու համար զանգահարեք 011 20 20 20 հեռախոսահամարով՝ երկուշաբթիից ուրբաթ՝  ժամը 09.00-13.00-ն  և 14.00-18.00-ն: 

Գրանցման վերջնաժամկետը փետրվարի 19-ն է, ժամը 13.00-ն:

Առավել մանրամասն տեղեկությունների համար այցելեք   www.procreditbank.am կայք:

Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ Կարիերայի և մարքեթինգի կենտրոնը: