Կրթաթոշակային ծրագիր (Իսրայել )
Իսրայելի կառավարությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաֆինանսավորմամբ հրավիրում է մասնակցելու կրթաթոշակային ծրագրի մրցույթին: Հաղթողներին հնարավորություն կընձեռնվի 2014թ. մարտի 11-ից մինչև ապրիլի 9-ը մասնակցել “Addressing the Urbanization Challenge” խորագրով վերապատրաստման միջազգային դասընթացին, որը կկայանա Իսրայելի Ռեհովոթ քաղաքում:
Կրթաթոշակները նախատեսված են նախագծողների, ճարտարապետների, ինժեներների, տնտեսագետների, համայնքային ծառայողների, կառավարիչների, քաղաքականություն մշակող մասնագետների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական և համայնքային կազմակերպությունների, ակադեմիական հիմնարկների և գործարար կազմակերպությունների ներկայացուցիչների համար, որոնք ներգրավված են հետնախորշերի բարեկարգման ծրագրերում:
Մրցույթին մասնակցելու հրավիրված յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել առավելագույնը 3 թեկնածու:
Մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից:
Թեկնածուները պետք է լրացնեն կից ներկայացված հարցաթերթիկները և մինչև ս.թ. դեկտեմբերի 23-ը ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին ներկայացնեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահանջված բոլոր փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակը, ինչպես նաև Իսրայելի դեսպանություն փոխանցվելիք բոլոր փաստաթղթերի բնօրինակները:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքից. այցելեք հետևյալ հղումով http://www.edu.am/index.php?id=-6437&topMenu=9&menu1=-1&menu2=9&arch=0, որտեղ կարող եք ծանոթանալ կից նյութերին:
Правительство Израиля по финансированию ЮНЕСКО приглашает участвовать в конкурсе стипендиальной программы. Победителям предоставится возможность с 11-го марта по 9-ое апреля 2014 года участвовать в международных курсах переквалификации на тему “Addressing the Urbanization Challenge”, которые пройдут в городе Реховот Израиля.
Стипендии предусмотрены для проектировщиков, архитекторов, инженеров, экономистов, общетвенных служащих, управляющих, специалистов, разрабатывающих политику, а также представителей органов местного самоуправления, общественных и общинных организаций, академических учреждений и предпринимательских организаций, которые вовлечены в программы благоустройства трущоб, развалин.
Приглашенная на конкурс каждая страна может представить максимум 3 кандидатуры. С подробной информацией можно ознакомиться из представленных материалов. Кандидатуры должны заполнить нижеприложенные анкеты и до 23-го декабря сего года
представить в отдел внешних связей аппарата и внешних связей управления диаспоры МОН РА электронную версию всех документов, требуемых ЮНЕСКО, а также и оригиналы всех документов, передаваемых в посольство Израиля.
Об этом узнаем из официального сайта МОН РА: посетите по следующей ссылке:http://www.edu.am/index.php?id=-6437&topMenu=9&menu1=-1&menu2=9&arch=0, где можете ознакомиться с приложенными материалами.