«Գործնական մարքեթինգ»՝ խորագրով սեմինար ՀՊՏՀ-ում
ՀՊՏՀ շարունակական և լրացուցիչ կրթության կենտրոնի և «Ayvazyan & Partners» ընկերության նախաձեռնությամբ դեկտեմբերի 9-ին, ժամը 14.00-ին կանցկացվի սեմինար՝ «Գործնական Մարքեթինգ» խորագրով: Սեմինարը կանցկացվի մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 212 լսարանում՝ 1 դասաժամ տևողությամբ:
Բոլոր այն ուսանողները, ովքեր հետաքրքրված են մարքեթինգով և ցանկանում են տիրապետել այնպիսի գովազդային գործիքների, որոնք կիրառելի և հաջողված են hայկական շուկայում, հրավիրվում են մասնակցելու սեմինարին:
Սեմինարի ընթացքում կներկայացվեն բազմաթիվ նորարարական գովազդներ, և որ ամենակարևորն է, վերլուծական մեթոդով կցուցադրվեն դրանց ստեղծման ձևերը և մշակման եղանակները:
Մասնակցելով սեմինարին`մասնակիցները կտեղեկանան այնպիսի գովազդային գաղտնիքների մասին, որոնք մինչ այժմ քչերին են հասու եղել:
Սեմինարը կվարի մասնագետ-սեմինարավար Վահագն Դիլբարյանը: