«Մարտական հաշվարկ» գրքի շնորհանդես` դեկտեմբերի 6-ին

05.12.2013
Դիտումների քանակ՝ 331

ՀՊՏՀ մեծ հանդիսասրահում դեկտեմբերի 6-ին, ժամը 12.00-ին տեղի կունենա ՀՊՏՀ զոհված ուսանող-ազատամարտիկների մասին պատմող «Մարտական հաշվարկ» գրքի շնորհանդեսը:

Գիրքը հրատարակվել է ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ, հեղինակը ուսանողական խորհրդի «Էկոնոմ plus» ամսագրի գլխավոր խմբագիր Հայկ Բեջանյանն է: «Մարտական հաշվարկ» –ը նվիրված է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի՝ նախկին Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի զոհված ուսանող- ազատամարտիկներին, ովքեր արցախյան պատերազմի տարիներին, կիսատ թողնելով ուսումը, միացան ազգային ազատագրական պատերազմին: Գրքում ներկայացված է Ժողինստիտուտի զոհված 13 ուսանող-ազատամարտիկների կյանքն ու անցած փառավոր մարտական ուղին: Գիրքը պարունակում է ավելի քան 150 նկարներ և փաստաթղթեր: Ուշագրավ է, որ գրքում ներկայացված փաստերի, հուշերի, լուսանկարների մեծ մասը հրապարակվում են առաջին անգամ: Շնորհանդեսը կանցկացվի գեղեցիկ միջոցառմամբ՝ հայրենասիրական երգերի մատուցմամբ:

Հրավիրում ենք ՀՊՏՀ հայրենասեր ուսանողներին՝ մասնակցելու գրքի շնորհանդեսին: