Գործընկերության հրավեր՝ «Լույս» հիմնադրամի կողմից

25.11.2013
Դիտումների քանակ՝ 344

«Լույս» հիմնադրամը հրավիրում է երիտասարդների՝ մասնակցելու Մենթորությանը. այն գործընկերություն է մենթորի («Լույսի» ուսանող) և մենթիի (հայաստանցի 15-ից 25 տարեկան երիտասարդ) միջև: Մենթորները օրինակ են ծառայում մենթիների համար, ովքեր խորհուրդ և աջակցություն են փնտրում մասնագիտական առաջընթացի և անհատական զարգացման հարցերում:
Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել կայքում տեղադրված հայտադիմումը և ուղարկել այն mentorship@luys.am էլ. հասցեին։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ` սույն թվականի դեկտեմբերի 3-ը՝ժամը  19:00 -ն:
Մանրամասն տեղեկությունների համար այցելեք հետևյալ էլ. հասցեով`  http://www.luys.am/am/mentorship:

Տեղեկությունը տրամադրել է ՀՊՏՀ Կարիերայի և մարքեթինգի կենտրոնը