Կրթաթոշակ ուսանողների համար

25.11.2013
Դիտումների քանակ՝ 350

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline),  Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը, ՀՀ ԿԳ նախարարության հետ համատեղ հայտարարում են "Beeline Scholarship" ծրագիրի մեկնարկի մասին: 
Առաջին անգամ «ԱրմենՏել»  ընկերությունը շուրջ 100 հայ ուսանողի կտրամադրի կրթաթոշակ` վճարելով նրանց մեկ կիսամյակի  ուսման վարձը: Տրամադրվող աջակցության գումարը չի կարող գերազանել  300.000 դրամը: 

Կրթաթոշակի համար կարող են դիմել բոլոր նրանք, ովքեր

•Հայաստանի պետական բուհերի ուսանող են,
•Մասնագիտանում են հետևյալ ոլորտներից մեկում (սոցիալական և հումանիտար գիտություններ, արվեստ, ճարտարագիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, իրավունք, միջազգային հարաբերություններ, տնտեսագիտություն, բիզնես կառավարում և ճշգրիտ ու բնական գիտություններ),
•Ուսանում են երկրորդից չորրորդ կուրսերում,
•Սովորում են վճարովի համակարգում և չունեն որևէ այլ կրթաթոշակ (երկրորդ փուլն անցած ուսանողներից կպահանջվի հաստատում համալսարանից):

Ընտրության չափանիշները

•Ստեղծարար մտածողություն,
•Գաղափարի արդիականություն,
•Նորարարություն,
•Ներկայացման և հաղորդակցական հմտություններ:
Հավասար միավոր ունեցող թեկնածուների դեպքում առավելությունը կտրվի սոցիալական խոցելի խմբերի և առավել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին:
Մրցույթը բաղկացած է երկու փուլից.
Առաջին փուլ.
•Նոյեմբերի 25-ից  դեկտեմբերի 25-ը պետք է ներկայացնել "Ի՞նչ փոփոխություն եմ պատրաստվում իրականացնել իմ ոլորտում" ծրագիր-առաջարկ ` 300-600 բառի սահմաններում: Ծրագիր- առաջարկը պետք է լինի հայերեն,
•Ծրագիր-առաջարկը կարող եք բեռնել Բրիտանական խորհրդի կայքում`  www.britishcouncil.am  կամ ֆեյսբուքյան էջում տեղադրված հատուկ հավելվածում` www.facebook.com/britishcouncil.am,
•Հրավիրված անկախ մասնագետները կընտրեն առաջին փուլն անցած մասնակիցներին: 
Երկրորդ փուլ.
•Առաջին փուլը հաղթահարած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի,
•Հարցազրույցին ուսանողներն իրենց ծրագիր – առաջարկը պետք է ներկայացնեն տեսանյութի կամ պատկերացույցի միջոցով,
•Այս փուլն անցած մասնակիցները պետք է ներկայացնեն փաստաթուղթ համալսարանից, ըստ որի` նրանք սովորում են վճարովի համակարգում և չեն ստանում այլ կրթաթոշակ:

Հարցազրույցը կանցկացնեն համապատասխան ակադեմիական ոլորտի ճանաչված փորձագետները, «ԱրմենՏել» ընկերության, Բրիտանական խորհրդի և ՀՀ ԿԳ նախարարության ներկայացուցիչները:

Հաղթողները կհայտարարվեն հունվարի վերջին: 
Հաղթող ուսանողների շրջանակում Բրիտանական խորհուրդը կանցկացնի խաղարկություն, որի արդյունքում հաղթող ուսանողներից  մեկը հնարավորություն կունենա մեկնելու Միացյալ Թագավորություն և մասնակցելու դասընթացի:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է դեկտեմբերի 25-ը:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղ` Նորայր Երզնկյանին` 010552945 (ն.հ. 5109) կամ գրել  Norayr.Yerznkyan@britishcouncil.am  էլեկտրոնային  հասցեին:

Տեղեկատվությունը ԿԳՆ պաշտոնական կայքից է: