Աշխատատեղեր` մսամթերքի կոմբինատում
«Աթենք» մսամթերքի կոմբինատն աշխատանք է առաջարկում արտաքին շուկայի գնումների և ներքին շուկայի գնումների մասնագետների համար:
Աշխատանքային պարտականություններ
Արտաքին շուկայի գնումների մասնագետ
Արտաքին շուկայի ուսումնասիրություն պահանջվող ապրանքների գծով և ձեռքբերումների կազմակերպում, մասնավորապես.
-Շուկայական գների պարբերական ուսումնասիրություն և վերլուծություն,
- Հարցումների կազմում և պատվերների ձևակերպում,
- Լավագույն գնային և ապրանքային առաջարկներ ներկայացնող մատակարարների համեմատական վերլուծություն,
- Մատակարարվող ապրանքների գների, ժամկետների, պայմանագրի այլ կետերի շուրջ բանակցային գործընթացների իրականացում և վերահսկում,
- Ճանապարհատրանսպորտային փաստաթղթերի պատրաստում` ըստ անրաժեշտության,
- Բեռնափոխադրման կազմակերպում:
Ներքին շուկայի գնումների մասնագետ
Տեղական շուկայի ուսումնասիրություն պահանջվող ապրանքների գծով և ձեռքբերումների կազմակերպում, մասնավորապես.
-Շուկայական գների պարբերական ուսումնասիրություն և վերլուծություն,
- Հարցումների կազմում և պատվերների ձևակերպում,
- Լավագույն գնային և ապրանքային առաջարկներ ներկայացնող մատակարարների համեմատական վերլուծություն,
- Մատակարարվող ապրանքների գների, ժամկետների, պայմանագրի այլ կետերի շուրջ բանակցային գործընթացների իրականացում և վերահսկում,
Պահանջվող Որակավորում
-Բարձրագույն տնտեսագիտական կրթություն,
- Միջազգային առևտրի կանոնների, մաքսազերծման գործընթացի վերաբերյալ բազային գիտելիքների առկայություն,
- Համակարգչային գիտելիքներ (պարտադիր` MS Excel, ցանկալի` ՀԾ),
- Հայերենի, ռուսերենի, անգլերենի գերազանց իմացություն:
Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ Կարիերայի և մարքեթինգի կենտրոնը:
Ինքնակենսագրականներն ուղարկել hr@atenk.am էլ.փոստին կամ զանգահարել 093755430: