Մասնագիտական կողմնորոշման խորհրդատվություն` ՀՀ բուհերի ուսանողների համար
Ինչպես և ամեն տարի, այս տարի ևս Այ Էյ Բի Սենթր (IAB Centre) հայ-բրիտանական ուսումնական կենտրոնը կազմակերպում է լայնածավալ մասնագիտական կողմնորոշման խորհրդատվություն ՀՀ բուհերի ուսանողների համար:
Հանդիպման ժամանակ ուսանողները հնարավորություն կունենան`
-Ծանոթանալ այն չափանիշներին, որոնց հիման վրա միջազգային խոշոր կազմակերպություններն ընտրում են աշխատակիցներ:
-Բացահայտել պարտադիր ֆինանսական աուդիտի ստուգումների տարբերությունները,
-Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (ՖՀՄՍ)-ի կիրառման անհրաժեշտությունը և աշխարհագրությունը,
-Ստանալ ամբողջական տեղեկատվություն Այ Էյ Բի Սենթրի՝ խոշոր կազմակերպությունների կողմից պարտադիր պահանջ հանդիսացող միջազգային (ACCA, CIMA, GARP) որակավորումների մասով:
Նմանատիպ ծրագրով ցանկանում ենք հանդես գալ նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի համապատասխան բաժնի ուսանողների համար, ինչպիսիք են՝ կառավարման, ֆինանսների, հաշվապահական հաշվառման բաժինները:
Ծրագրի ընդհանուր տևողությունը 90 րոպե է:
Հանդիպման օրը՝ նոյեմբերի 22, ժամը՝ 14:30, վայրը՝ ՀՊՏՀ գլխավոր մասնաշենք, հանդիսությունների դահլիճ:
Ագաթանգեղոսի փ., 2Ա 2A Agatangeghosi St Երևան 0023, Հայաստան Yerevan 0023, Armenia Հեռ: (37410) 542311, 544680 Tel: (374 10) 542311, 544680 Էլ-փոստ: general@iabcentre.com E-mail: general@iabcentre.com URL: www.iabcentre.com URL www.iabcentre.com
Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ Կարիերայի և մարքեթինգի կենտրոնը: