Մրցույթ՝ ՀՈՒԱԱ-ից

18.11.2013
Դիտումների քանակ՝ 302

Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան կազմակերպության 10-ամյա հոբելյանին ընդառաջ այս տարի առաջին անգամ «Ազգային  ուսանողական մրցանակաբաշխություն- 2013»-ի շրջանակներում հայտարարում է «Տարվա լավագույն ուսանող» անվանակարգում մրցույթ: Մրցույթը բաց է ՀՀ-ում սովորող բոլոր ուսանողների համար (կրթական աստիճանը` բակալավր, մագիստրոս, ասպիրանտ և այլն), անց է կացվում ինքնաառաջադրման սկզբունքով: Փաստաթղթերն ընդունվում են մինչև ս.թ. դեկտեմբերի 12-ը` ժամը 18.00-ն ներառյալ: Կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 094 51 50 05 ժամը 14.00-ից -18.00-ն:

Աղբյուրը՝ Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի (ՀՈՒԱԱ) ֆեյսբուքյան պաշտոնական  էջ: