Պահանջվում է ուղիղ վաճառքի մասնագետ
18.11.2013
Դիտումների քանակ՝ 372
«Մաքուր ջուր» կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում եռանդուն և նպատակասլաց երիտասարդների (18 տարեկանից բարձր)՝ ուղիղ վաճառքի մասնագետի թափուր աշխատատեղի համար: Ոլորտը՝ խմելու ջրի արտադրություն, աշխատավարձը՝ գործարքային, ոչ լրիվ աշխատանքային օր:
Աշխատանքային պարտականություններն են՝ նոր հաճախորդների որոնում և ներգրավում, բանակցությունների վարում, պայմանագրերի կնքում: Պահանջվում է հայերեն լեզվի իմացություն, կիրթ հաղորդակցման ունակություն, բարձրագույն կրթությունն ու աշխատանքային փորձը ցանկալի է:
Դիմելու վերջնաժամկետն է 2013թ. դեկտեմբերի 2-ը:
Դիմելու համար ուղարկեք ռեզյումե հետևյալ հասցեին` info@makurjur.am :
Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ Կարիերայի և մարքեթինգի կենտրոնը