ԲՏԱ Բանկը հրավիրում է աշխատանքի
ԲՏԱ Բանկը փնտրում է փոքր, միջին բիզնեսի բաժնի մասնագետ: Ֆունկցիոնալ պարտականություններն են
1.Վարկատեսակների /ծառայությունների/ վաճառք
- ՓՄԲ բանկային ապրանքների /ծառայությունների վաճառքների սահմանված և հաստատված պլանների կատարման և Բանկի վարկային պորտֆելի մեծացման նպատակով իրականացնում է միջոցառումներ Բանկի ՓՄԲ հաճախորդների հետ արդյունավետ հարաբերությունների հաստատման, պահպանման և զարգացման, հաճախորդներին իր հատվածի մասով վարկավորման ծառայությունների ամբողջական փաթեթի տրամադրման և ՓՄԲ բանկային ապրանքների կրոսս-վաճառքի ուղղությամբ:
2.Նախագծի էքսպրես վերլուծություն
- Ուսումնասիրում և համաձայնեցնում է հայտը ղեկավարի հետ, վարում է բանակցություններ վարկառուի հետ ՓՄԲ հաճախորդի ֆինանսավորման պայմանների վերաբերյալ, հավաքագրում է տեղեկատվություն հաճախորդի մասին /աշխատանքի պատմություն, գործունեության տեսակներ, վարկային պատմություն, ընկերության աշխատակիցների թվաքանակ և ընկերության ֆինանսական վիճակ/:
- Նախագծի առաջնային փորձաքննություն կատարելու և վարկի տրամադրման նպատակահարմարության վերաբերյալ փորձագիտական եզրակացություն կազմելու նպատակով իրականացնում է վարկառու ընկերության ֆինանսական և տնտեսական գործունեության, վճարունակության, վարկունակության էքսպրես վերլուծություն /վարկային փաթեթում բոլոր փաստաթղթերի առկայություն, տրամադրված տեղեկատվության արժանահավատություն և ամբողջականություն/:
3.Նախագծի փորձաքննություն
- ՓՄԲ վարկային նախագծերի ամբողջական փորձաքննություն իրականացնելու և Բանկի Վարկային Կոմիտեներին պաշտպանության համար որակյալ եզրակացություններ նախապատրաստելու համար Բանկի համապատասխան ստորաբաժանումներին /ռիսկերի վարչությանը` բանկային ռիսկերի գնահատման համար, իրավաբանական ծառայությանը` գրավի և վարկի ստացման իրավունակությունը որոշելու համար, անվտանգության ծառայությանը` զեղծարարության փաստերի առկայությունը /բացակայությունը ստուգելուհամար/ տրամադրում է տեղեկատվություն հաճախորդի մասին և փորձագիտական եզրակացություն:
4.Նախագծի փոխանցում վարչարարության
- Վարկի տրամադրման վերաբերյալ Վարկային կոմիտեի որոշումից հետո պատրաստում է հաճախորդին ուղղված ծանուցում` նշելով ֆինանսավորման սահմանված պայմանները, վարկի տրամադրման համար փաստաթղթերի /գլխավոր վարկային համաձայնագրեր, վարկային և գրավային պայմանագրեր և այլն/ հետագա ձևակերպման նպատակով վարկային գործառնությունների ապահովման և ուղեկցման բաժին /ադմինիստրատորին/ է ներկայացնում վարկի տրամադրման վերաբերյալ հաճախորդի հայտը:
5.Մոնիթորինգ
- Մոնիթորինգի հաշվետվությունում արժանահավատ տեղեկատվություն արտացոլելու նպատակով իրականացնում է վարկառուի նախագծի մոնիթորինգ, հավաքագրում է փոխառու միջոցների նպատակային օգտագործումը հավաստող տեղեկատվություն, մեկնում է գրավի գտնվելու վայր:
- Հետևում է վարկառուների կողմից վարկերի՝ ժամանակին մարմանը, տեղեկացնում է հաճախորդներին ժամկետների առկա խախտումների, մարման գումարի և ամսաթվի մասին:
- Խնդրահարույց վարկերի առաջացումը կանխելու և վարկային պայմանագրերը ժամանակին ձևակերպելու նպատակով, անհրաժեշտության դեպքում ադմինիստրատորի և ՓՄԲ հաճախորդի հետ համաձայնեցնում է փոփոխությունների կատարումը գլխավոր վարկային համաձայնագրում, վարկային պայմանագրերում և գրավի պայմանագրում, լիազորագրում:
Որակավորման մակարդակին ներկայացվող պահանջներն են՝ բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտական), աշխատանքային փորձ՝ որպես կանոն 0-12 ամիս բանկային ծառայությունների /վաճառքի /վարկավորման ոլորտում, ռուսերեն (պարտադիր), անգլերեն (ցանկալի է) լեզուների իմացություն, անհատական համակարգչով աշխատանքի հմտություններ, MS Office փորձառու օգտագործող, հաղորդակցության և ներկայացման արդյունավետ հմտություններ, կարճաժամկետ և երկարաժամկետ պլանավորման աշխատանքային հմտություններ:
Դիմել կարող եք հետևյալ ժամանակահատվածում՝ 06.11.2013-30.11.2013 :
Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ Կարիերայի և մարքեթինգի կենտրոնը: