«Ապագայի գործակալ» մրցույթ
«Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերությունը հրավիրում է մասնակցելու «Ապագայի գործակալ» մրցույթի: Ընկերության հայտարարության մեջ ասվում է.
Ապահովագրությունը մեր օրերի ամենահեռանկարային և դինամիկ զարգացող ոլորտներից մեկն է: Ռոսգոսստրախ-Արմենիան ոլորտի առաջատարն է, որտեղ իրենց կարիերան են սկսել շատ ու շատ երիտասարդներ, ովքեր այսօր դարձել են արհեստավարժ մասնագետներ եւ պատրաստ են իրենց գիտելիքներով եւ փորձով կիսվել Ձեզ հետ, միասին բացահայտել յուրաքանչյուրիդ պոտենցիալը, օգնել Ձեզ ապահովագրության մեջ գտնել անձնական կարիերայի պլանավորման եւ կայուն եկամուտ ստանալու Ձեր բանաձեւը:
Եվ այսպես եթե Դուք՝
ü Ունեք միջին մասնագիտական, բարձրագույն կրթություն կամ դեռ ուսանող եք
ü Ունեք բավականաչափ ազատ ժամանակ՝ ակտիվ աշխատանքով զբաղվելու համար
Եվ իհարկե
ü Ակտիվ եք, նախաձեռնող և նպատակասլաց,
ü Սիրում եք շփվել մարդկանց հետ և կարողանում եք համոզել նրանց,
ü Պատրաստ եք նոր մասնագիտություն ձեռք բերել
ü Ու շատ եք ուզում գումար վաստակել….
Ապա եկեք Ռոսգոսստրախ, միացեք մեր հզոր թիմին, եւ Ձեր ցանկությունները դարձրեք իրական...
Իսկ ինչից սկսել՝
Մասնակցեք «Ապագայի գործակալ» մրցույթին, ձեռք բերեք համապատասխան գիտելիքներ ու մասնագիտություն, ձեւավորեք Ձեր հաճախորդների բազան, ընդլայնեք գործնական կապերի շրջանակները եւ Ձեր գումարը վաստակեք ինքներդ….
Մեր մասնագետները պատրաստ են Ձեզ ապահովելու որակյալ ուսուցմամբ, նպաստելու անհրաժեշտ հմտությունների բացահայտմանն ու զարգացմանը, պատրաստ են սովորեցնելու, թե ինչպես կարելի է կառավարել ազատ ժամանակը եւ վաստակել մեծ գումարներ ապահովագրության ոլորտում:
Իսկ Դուք պատրա՞ստ եք փորձել Ձեր ուժերը…..
Եթե այո, ուրեմն ուղարկեք Ձեր ինքնակենսագրությունը հետեւյալ էլ փոստին՝ futureagent@rgs.am, հեռ. 010 59 10 10 /17 20/ www.RGS.am