Թափուր աշխատատեղեր` «ԲՏԱ Բանկից»

23.10.2013
Դիտումների քանակ՝ 565

«ԲՏԱ Բանկը» փնտրում է գանձապետարանի մասնագետ: Պաշտոնին ներկայացվող ֆունկցիոնալ պարտականություններն են

 · Կազմել Գանձապետարանի կողմից կնքված պայմանագրերը
· Մուտքագրել գործարքների տվյալներն «AS-Bank» ծրագիր
· Կատարել Գանձապետարանի գործառույթների հետ կապված աշխատանքներ
· Ապահովել Գանձապետարանի աշխատանքի կատարման հետ կապված նյութերի հավաքագրում, համախմբում
· Հետևել էլեկտրոնային փոստով և «Lotus Notes» համակարգով ստացվող տեղեկատվությանը և փոխանցել այն գանձապետարանի գլխավոր մասնագետին
· Կազմել և գանձապետարանի գլխավոր մասնագետին ներկայացնել արժեթղթերի և միջբանկային շուկայում ռեսուրսների ներգրավման և տեղաբաշխման գործառնությունների մասին հաշվետվություններ
· Կազմել և գանձապետարանի գլխավոր մասնագետին ներկայացնել արժութային գործառնությունների մասին հաշվետվություններ
· Գրանցել Գանձապետարանի նամակները, տեղեկանքները, որոշումները, պայմանագրերը
· Կատարել գլխավոր մասնագետի և գլխավոր գանձապետի այլ հանձնարարականները
Որակավորման մակարդակին ներկայացվող պահանջներն են` բարձրագույն կրթություն, աշխատանքային փորձը տվյալ պաշտոնին ցանկալի է, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն լեզուների իմացություն,  անձնական համակարգչով աշխատանքի պրակտիկ հմտություններ` MS Office , Excel, Word, Power Point փորձառու օգտագործող, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տրված արժեթղթերի շուկայում դիլերի վկայականի առկայությունը ցանկալի է:

Դիմելու ժամկետն է` հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 2-ը:  Հեռ.՝ 0 10 50 07 77, 0 10 56 30 76 :

Բանկի Գյումրիի մասնաճյուղին անհրաժեշտ է նաև Մանրածախ վարկավորման բաժնի մասնագետ: Բանկի ամբողջական հայտարարությունը՝ ստորև.

Ֆունկիցիոնալ պարտականություններ

1.                ՎԱՐԿԱՏԵՍԱԿՆԵՐԻ/ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՃԱՌՔ

· Բանկի մանրածախ բիզնեսի հաճախորդների հետ հարաբերությունների հաստատման, պահպանման և զարգացման ուղղությամբ միջոցառումների իրականացում

· Բանկային վարկատեսակների իր հատվածի մասով վարկավորման ծառայությունների ամբողջական փաթեթի տրամադրում` մանրածախ բիզնեսի բանկային վարկատեսակների/ծառայությունների վաճառքների սահմանված և հաստատված պլանների կատարման և վարկային պորտֆելի մեծացման նպատակով

        * ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Ուսումնասիրում է վարկային հայտը, համաձայնեցնում է այն ղեկավարի հետ, վարում է բանակցություններ վարկառուի հետ մանրածախ բիզնեսի հաճախորդի ֆինանսավորման վերաբերյալ, հավաքագրում է տեղեկատվություն վարկառուի վարկունակության մասին /վարկային փաթեթում բոլոր փաստաթղթերի առկայություն, տրամադրված տեղեկատվության արժանահավատություն և ամբողջականություն/` նախագծի առաջնային փորձաքննության և վարկի տրամադրման նպատակահարմարության վերաբերյալ փորձագիտական եզրակացություն կազմելու նպատակով:

3.                ՆԱԽԱԳԾԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Մանրածախ բիզնեսի վարկային նախագծերի ամբողջական փորձաքննության և Բանկի Վարկային կոմիտեներին պաշտպանության համար որակյալ եզրակացությունների պատրաստման նպատակով Հաճախորդի վերաբերյալ տեղեկատվությունը և փորձագիտական եզրակացությունը տրամադրում է Բանկի համապատասխան ստորաբաժանումներին. Ռիսկերի ծառայությանը` բանկային ռիսկերի գնահատման համար, Իրավաբանական ծառայությանը` գրավի և վարկի ստացման իրավունակության որոշման համար, Անվտանգության վարչությանը` զեղծարարության փաստերի առկայության/բացակայության առումով:

        * ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ և ՄՈՆԻԹՈՐԻՆԳ

· Փոխանցում է նախագիծը վարչարարության

· Իրականացնում է վարկային նախագծերի ուղեկցում /ՈՒԲ մասնագետի բացակայության դեպքում/

        * ՁևԱԿԵՐՊՈՒՄ

Ձևակերպում է գրավի պայմանագրերը նոտարական գրասենյակում:

Որակավորման մակարդակին ներկայացվող պահանջներ

Կրթություն

Բարձրագույն, ցանկալի է տնտեսագիտական

Աշխատանքային փորձ 

Ցանկալի է

Օտար լեզուների իմացություն

Ռուսերեն և անգլերեն լեզուների բազային իմացություն

Համակարգչային հմտություններ

Անձնական համակարգչով աշխատանքի պրակտիկ հմտություններ`MS Office (Excel, Word, Power Point) փորձառու օգտագործող

Հայտարարությունները տրամադրել է ՀՊՏՀ Կարիերայի և մարքեթինգի կենտրոնը