Թափուր աշխատատեղեր` «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ից

30.09.2013
Դիտումների քանակ՝ 2697

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ Փոքր բիզնեսի վարչության ագրովարկավորման գծով մարզային փորձագետի թափուր աշխատատեղերի համալրման նպատակով Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Շիրակի, Կոտայքի, Լոռու մարզերում:

 Աշխատանքային պարտականություններ.

  • համապատասխան մարզում գյուղատնտեսական գործունեություն ծավալող հաճախորդների ներգրավում,
  • վարկառուի ֆինանսական վիճակի վերլուծություն, համադրում Բանկի ներքին ընթացակարգերով սահմանված պահանջների հետ,
  • գյուղատնտեսական գործունեության վերլուծություն, վարկունակության գնահատում և եզրակացության պատրաստում,
  • պոտենցիալ վարկառուների վարկավորման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի կազմում,
  • առկա հաճախորդների/վարկային պորտֆելի ընթացիկ սպասարկում,
  • Բանկի ծառայությունների խաչաձև վաճառք,
  • խնդրահարույց վարկերի վերադարձման ուղղությամբ աշխատանքների իրականացում,
  • հիմնական պարտականությունների հետ առնչվող այլ անհրաժեշտ գործառույթների իրականացում: 

 Ներկայացվող պահանջներ.

  • բարձրագույն կրթություն,
  • գյուղատնտեսական գործունեության հիմունքների իմացություն,
  • բարձր մոտիվացիա և նախաձեռնողականություն,
  • բանկային գործի իմացություն,
  • հաճախորդների սպասարկման գերազանց հմտություններ,
  • շփման գերազանց հմտություններ,
  • գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց հետևում,
  • ժամանակի կառավարման հմտություններ,
  • լարված աշխատանք կատարելու ունակություն,
  • թիմում աշխատելու ունակություն,
  • բանակցություններ վարելու խորացված հմտություններ,
  • համակարգչային լավ հմտություններ,
  • հայերենի գերազանց տիրապետում /գրավոր և բանավոր/, ռուսերենի լավ իմացությունը ցանկալի է:

 Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները (ռեզյումե) hr@vtb.am հասցեին մինչև 2013թ. հոկտեմբերի 26-ը  ներառյալ: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք, մարզը, որում աշխատանքի համար ներկայացվում է դիմումը /օրինակ` Agro Specialist Shirak/, ինչպես նաև Ձեր ազգանունը և անունը:

Մրցույթի հետագա փուլերում մասնակցության համար կհրավիրվեն այն թեկնածուները, որոնք առավելագույնը կհամապատասխանեն տվյալ աշխատատեղի պահանջներին:

 Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ Կարիերայի և մարքեթինգի կենտրոնը: