Կրթաթոշակային ծրագիր` ՅՈՒՆԵՍԿՕԻ անդամ պետությունների համար
Չեխիայի Հանրապետության կառավարությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ կրթաթոշակների համատեղ ծրագրի շրջանակներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետություններին առաջարկում է մասնակցել բնական պաշարների և շրջակա միջավայրի, անտառաբուծության, ջրային պաշարների կառավարման և երկրապատկերի նախագծման, տեխնոլոգիայի և բնապահպանական ճարտարագիտության, էկոնոմիկայի և ֆինանսների ոլորտներում բակալավրի և մագիստրոսի աստիճաններ ստանալու հնարավորություն ընձեռող երեք կրթաթոշակների համար մրցույթին:
Ուսման տևողությունը բակալավրի աստիճանի համար կազմում է 3-4 տարի, իսկ մագիստրոսի համար` 4-6 տարի: Ուսուցումը իրականացվելու է Չեխիայի մի շարք համալսարաններում` չեխերեն լեզվով: Լեզվի հետ կապված դժվարությունները հաղթահարելու նպատակով մասնակիցների համար կազմակերպվելու են չեխերեն լեզվի դասընթացներ:
Նշված ծրագրի շրջանակներում Հայաստանին առաջարկվում է ներկայացնել մեկ թեկնածություն: Ցանկացողները մինչև ս.թ. սեպտեմբերի 30-ը պետք է լրացնեն http://registr.dzs.cz/registr.nsf ինտերնետային կայքէջում տեղադրված էլեկտրոնային հայտաձևը` նշելով “UNESCO” բառը “Sending organization” բաժնում:
Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ ՀՀ ԿԳՆ-ի պաշտոնական կայքից`հետևյալ հղումով` http://edu.am/index.php?id=-6278&topMenu=9&menu1=-1&menu2=9&arch=0 :
Տեղեկությունը` ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայք /edu.am /: