Մրցույթ-կոնֆերանսի հրավեր

26.09.2013
Դիտումների քանակ՝ 903

«Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպությունն անց է կացնում ուսանողական և մագիստրական գիտական աշխատանքների մրցույթ-կոնֆերանս` «Ռուս-հայկական հարաբերություններ և տարածաշրջան» և «Ռուս-հայկական տնտեսական հարաբերությունների զարգացման միտումները» թեմաներով:

Ռուսաստանի հայերի միության հայաստանյան մասնաճյուղից ՀՊՏՀ-ին ուղղված հրավերում ասվում է.

Մրցույթը կանցկացվի 2 փուլով:

Առաջին նախապատրաստական փուլն անց է կացվում Ձեր բուհի շրջանակներում:  

Երկրորդ /եզրափակիչ/ փուլին մասնակցում են յուրաքանչյուր բուհի 2 թեմաների մեկական հաղթող: Այն անց է կացվում կենտրոնացված, սույն թվականի հոկտեմբերի 10-ին, ժամը 13:00-ին /անցկացման վայրը կհայտնվի լրացուցիչ/: Եզրափակիչ փուլի հաղթողները կստանան մրցանակներ և դրամական պարգևներ: Սահմանված են.

երկու առաջին կարգի մրցանակ `100 000-ական դրամ

երկու երկրորդ կարգի մրցանակ  - 75 000-ական դրամ

երկու երրոդդ կարգի մրցանակ  - 50 000-ական դրամ

Եզրափակիչ փուլի մասնակիցները մինչև 2013 թ.-ի հոկտեմբերի 8-ը ներկայացնում են իրենց աշխատանքները անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով arm_wac@armcongress.am հասցեով: Ներկայացվող աշխատանքների ծավալը` մինչև 10 համակարգչային էջ: 

Մրցույթի մասնակիցն աշխատանքը եզրափակիչ փուլին ներկայացնում է բանավոր հայերեն կամ ռուսերեն լեզուներով մինչև 5 րոպե տևողությամբ:

Մրցույթի կազմակերպչի հասցեն`

Երևան, Տերյան 69, Ռուսաստանի հայերի միության հայաստանյան մասնաճյուղ

 Հեռախոս`51 04 43