ԲՏԱ Բանկը աշխատանքի է հրավիրում մասնաճյուղի հաշվի մենեջերի

28.09.2013
Դիտումների քանակ՝ 747

Ներկայացվող թափուր պաշտոնի համար ներկայացվող ֆունկցիոնալ պարտականություններն են

        * Գործառնական սպասարկում 

        * հաշվապահական հաշվառման վարում` ՀՀ օրենսդրության և միջազգային ստանդարտների համապատասխան,
        * գործառնությունների կատարում` սահմանափակ մուտքագրման և իր համար սահմանված գործառնությունների շրջանակներում,
        * ժամկետային ավանդների ընդունում և դրանց հետ կապված ձևակերպումների իրականացում /կանխիկ, անկանխիկ/,
        * հաճախորդների հանձնարարականների ընդունում, ձևակերպում, կազմում և համապատասխան ստորաբաժանումների կատարմանը ներկայացում,
        * մուտքագրվող գումարների վճարում` ֆիզիկական անձանց անվամբ անձնագրային տվյալների հիման վրա,
        * «Բանկ հաճախորդ» համակարգի հաճախորդներից ստացված հաղորդագրությունների հիման վրա գործառնությունների իրականացում և ստուգում,
        * փոխանցումների իրականացում և ստացված հաղորդագրությունների վճարում` MONEY GRAM, MIGOM, FASTER, CONTACT, BISTRAYA POCHTA համակարգերով փոխանցումների իրականացման և վճարման ընթացակարգի համաձայն;
        * հաշիվների բացում, վարում և փակում;
        * հաշվետեր չհանդիսացող հաճախորդների կողմից կանխիկ մուտքերի միջոցով դրամական և արտարժութային փոխանցումների իրականացում;
        * պլաստիկ քարտերի տրամադրման վերաբերյալ հայտերի ընդունում և POS TERMINAL սարքավորման միջոցով պլաստիկ քարտերի սպասարկում;
        * հաճախորդների հաշիվներով տարբեր գործառնությունների իրականացում և գանձումների ստուգում,
        * հաճախորդների հետ անկանխիկ գործառնություններից առաջացած եկամուտների և ծախսերի իրականացում` համապատասխան կարգերի համաձայն,
        * կանխիկ և անկանխիկ արտարժույթի առքի և վաճառքի իրականացում` համապատասխան կարգերի և ներքին նորմատիվ ակտերի համաձայն,
        * վարկի, վարկային գծի, օվերդրաֆտի անկանխիկ տրամադրման և մարման մասով գործառնությունների իրականացում` բանկի կողմից իրականացվող համապատասխան վարկավորման կարգերի համաձայն,
        * հետհաշվեկշռային գործառնությունների ձևակերպում,
        * հաճախորդներին տեղեկատվական և խորհրդատվական ծառայությունների մատուցում,
        * հաճախորդների հաշիվների մնացորդների և կնքված պայմանագրերի գաղտնիության ապահովում:

Որակավորման մակարդակին ներկայացվող պահանջներն են `բարձրագույն կրթություն, ցանկալի է` տնտեսագիտական,  ցանկալի է` աշխատանքային փորձ բանկային ոլորտում, հաճախորդների, դրամական միջոցների և արտարժույթի հետ աշխատանքի փորձի առկայություն, ռուսերեն /պարտադիր/, անգլերեն /ցանկալի է / լեզուների իմացություն, անձնական համակարգչով աշխատանքի պրակտիկ հմտություններ` MS Office փորձառու օգտագործող, «AS BANK» իմացություն :

Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ Կարիերայի և մարքեթինգի կենտրոնը