Թափուր աշխատատեղ` «ՎՏԲ- Հայաստան Բանկի» Մարտունու մասնաճյուղում
20.09.2013
Դիտումների քանակ՝ 756
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ Մարտունի մասնաճյուղում ադմինիստրատորի թափուր աշխատատեղի համալրման նպատակով:
Աշխատանքային պարտականություններ.
- հաճախորդների պահանջմունքների բացահայտում,
- հաճախորդներին խորհրդատվության տրամադում Բանկի կողմից տրամադրվող ծառայությունների վերաբերյալ,
- Բանկի պրոդուկտների ակտիվ վաճառքի և կրոս-վաճառքի իրականացում,
- Հաճախորդների հերթերի կարգավորում մասնաճյուղերում,
- հաճախորդների հնարավոր բողոք/դիմումների ընդունում և գրանցում,
- հաճախորդի` պրոդուկտի գծով փաստաթղթերի փաթեթի ձևավորում,
- հաճախորդների սպասարկում` Բանկի կողմից որդեգրված չափանիշներին և կարգերին համապատասխան:
- այլ անհրաժեշտ գործառույթների իրականացում:
Ներկայացվող պահանջներ.
- բարձրագույն կրթություն,
- բարձր մոտիվացիա և նախաձեռնողականություն,
- բանկային գործի իմացություն,
- հաճախորդների սպասարկման զարգացած հմտություններ,
- շփման զարգացած հմտություններ,
- բիզնես-էթիկայի կանոնների իմացություն և դրանց հետևում,
- հստակ սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն,
- լարված միջավայրում աշխատելու ունակություն,
- թիմում աշխատելու ունակություն,
- զարգացած համակարգչային հմտություններ,
- հայերենի գերազանց տիրապետում (գրավոր և բանավոր), անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացությունը ցանկալի է:
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@vtb.am հասցեին մինչև 2013թ. հոկտեմբերի 06-ը ներառյալ: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք /Martuni Administrator/, ինչպես նաև Ձեր ազգանունը և անունը:
Մրցույթի հետագա փուլերում մասնակցության համար կհրավիրվեն այն թեկնածուները, որոնք առավելագույնը կհամապատասխանեն տվյալ աշխատատեղի պահանջներին:
Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնը: