«Բաց դռների օր»` ՊրոԿրեդիտ Բանկում

18.09.2013
Դիտումների քանակ՝ 394

Երիտասարդ բանկիրների ծրագրի  շրջանակներում Պրո Կրեդիտ Բանկը կազմակերպում  է  «Բաց դռների օր», որը տեղի կունենա սեպտեմբերի  20-ին` 14.30-ին  (տևողությունը 1ժամ),  Տերյան 105/1  հասցեում  (Ցիտադել  բիզնես կենտրոն, 6-րդ հարկ, 604  սենյակ) : Այդ օրը դուք կստանաք ծրագրի հետ կապված ձեզ  հուզող բոլոր հարցերի  պատասխանները  և  առավել մանրամասն կծանոթանաք ծրագրի բովանդակությանը  և  նպատակներին, դիմելու նոր` առցանց  (online)  կարգին, ընտրության  փուլերին, ՊրոԿրեդիտ Բանկում կարիերայի հնարավորություններին և հեռանկարներին: Մասնակցելու համար գրանցվեք` զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներով` 010 546 092, 093 190 930  (երկուշաբթիից  ուրբաթ, ժամը`09.00-13.00 և 14.00-18.00): Գրանցման վերջնաժամկետը սեպտեմբերի 20-ն է, ժամը`  13.00-ն:

Առավել մանրամասն տեղեկությունների համար այցելեք  www.procreditbank.am :

 Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ Կարիերայի և մարքեթինգի կենտրոնը: