Գիտական ծրագրերի համատեղ մրցույթի հրավեր

15.07.2013
Դիտումների քանակ՝ 437

«Ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ասոցիացիա» «ԱՐՄԱԿԱԴ» ՀԿ-ն տեղեկացնում է` ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն և Ռուսաստանյան հումանիտար գիտական հիմնադրամը հայտարարում են գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության ՀՀ ԿԳՆ ԳՊԿ -ՌՀԳՀ-2014 մրցույթ (վերջնաժամկետ՝ 10.10.2013, ժամը՝ 18.00):
Մրցույթին մասնակցելու համար հայտերը պետք է ներկայացնել աշխատանքային օրերին` ժամը 10.00-13.00 և 14.00-17.00( ք. Երևան , Օրբելի եղբայրների 22,7-րդ հարկ. 708 սենյակ):
Մրցույթի պայմանների, պահանջների և այլնի մասին տեղեկություններ կարող եք ստանալ հետևյալ հղումով`  http://armacad.blogspot.com/2013/07/blog-post_7769.html :