ՀՕՖ-ի կրթաթոշակը՝ առաջին կուրսեցիների համար

13.07.2013
Դիտումների քանակ՝ 719

 ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղը տեղեկացնում է, որ Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի Հայ Օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Մաթևոսյան կրթավճար» ծրագրի շրջանակներում Երևանի պետական, Հայաստանի պետական ճարտարագիտական, Հայաստանի պետական տնտեսագիտական, Հայաստանի ազգային ագրարային համալսարաններ և նրանց մասնաճյուղերն ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած առաջին կուրսեցիների համար հայտարարում է մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, որոնք՝
ա) ընդունվել են.
ԵՊՀ- մաթեմատիկայի և մեխանիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, միջազգային հարաբերությունների քաղաքագիտություն, հանրային կառավարում, /սոցիոլոգիայի, փիլիսոփայության և հոգեբանության/ հայ բանասիրության, ժուռնալիստիկայի ֆակուլտետները:
ՀՊՏՀ- կառավարում, ֆինանսներ, կառավարման տեղեկատվական համակարգեր, ապահովական գործ, հաշվապահական հաշվառում ֆակուլտետները:
ՀՊՃՀ- քոմփյութրային համակարգերի և ինֆորմատիկայի, մաթեմատիկայի, ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետները:
ՀՊԱՀ- ագրոբիզնես և շուկայաբանություն, տնտեսագիտական, անասնաբուժական և անասնաբուժական բժշկագիտության, ագրոնոմիկայի ֆակուլտետներ:
բ) Ունեցել են բարձր առաջադիմություն դպրոցում, միասնական և ԲՈՒՀ-ի քննությունները հանձնել են գերազանց կամ բարձր գնահատականներով և ընդունվել վճարովի ուսուցման համակարգ,
գ) սոցիալապես անապահով ընտանիքներից են,
դ) պարտավորվում են ուսման ավարտից հետո նվազագույնը 4 տարի ապրել և աշխատել Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում:
«Մաթևոսյան կրթավճար» ծրագրի մրցույթին մասնակցելու կարգը.
Վերոհիշյալ պայմաններին համապատասխանող ուսանողները պետք է քննությունների ավարտից հետո 2013 հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը ք. Երևան, Մովսես Խորենացի 22 հասցեում գտնվող ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
Դիմում (ձևը կարող եք վերցնել ՀՕՖ-ից, բուհի ընդունելության հանձնաժողովից կամ անցնելով հետևյալ հղումներով՝http://farusa.org/documents/mathevosian-announcement-2013.pdfhttp://farusa.org/documents/mathevosian-2013.pdf , անձնագրի պատճենը,միջնակարգ կրթության վկայականի պատճենը, միասնական քննությունների գնահատականները, ՀՀ ԿԳ նախարարության բուհերի ընդունելության քննությունների հաշվիչ կենտրոնի կամ բուհի տեղեկանքը համապատասխան ֆակուլտետ ընդունվելու վերաբերյալ, ընտանիքի սոցիալական անձնագրի պատճենը (առկայության դեպքում), տեղեկանք ծնողների աշխատավայրից՝ նրանց աշխատանքի և աշխատավարձի վերաբերյալ,եթե չեն աշխատում՝ տեղեկանք զբաղվածության տարածքային կենտրոնից, աշխատանքային գրքույկի պատճենի հետ միասին: Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել նաև տեղեկանքներ բնակության վայրից, համայնքի սոցիալական ծառայությունից և այլն: Թերի փաստաթղթերը չեն դիտարկվի: 
Շահառուների ընտրությունը տեղի կունենաւ 3 փուլով` ներկայացված փաստաթղթերի քննում, ուսանողների տուն կատարած այցերի արդյունքների ամփոփում,անհրաժեշտության դեպքում հարցազրույցի անցկացում:
Ծրագրում ուսանողի ընդգրկման վերջնական որոշումը կայացնելու է ՀՕՖ-ի կրթական ծրագրերի հանձնաժողովը: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ծրագրի համակարգող Էդուարդ Կարապետյանին 060526660 հեռախոսահամարով:
Տեղեկատվությունը` http://armscoop.com/2012/06/armscoop-մաթևոսյան-կրթավճար-ծրագրի-մրցույ/#more-10826 կայքից: