Կրթաթոշակ՝ ՀՀ բուհերի ուսանողների համար
«Ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ասոցիացիան» «ԱՐՄԱԿԱԴ» ՀԿ տեղեկացնում է, որ Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ 2013-2014 ուսումնական տարվա համար: Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա վարձավճարի չափով` խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ ֆինանսական անբարենպաստ պայմաններում գտնվող ուսանողներին: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի վճարովի համակարգում սովորող 2-րդ և բարձր կուրսի ուսանողներ: Բացառություն են կազմում այն ուսանողները, որոնց մասնագիտությունն ըստ ՀՀ Կառավարության ՀՀ բուհերի առկա ուսուցման 2013-2014 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների հաստատած ցանկի համապատասխան կոդավորման դուրս է մնացել ՀԿՀ կրթաթոշակային ծրագրի մասնագիտությունների ցանկից:
Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական միջին նիշը առնվազն 3.7, 15 կամ 74 միավոր է:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել կրթաթոշակի հայտը , որը կարող եք ներբեռնել http://www.aefweb.org/scholarships/ կայքից և 2013թ. հունիսի 17-ից մինչև հուլիսի 15-ը ներկայացնել ՀԿՀ հայաստանյան գրասենյակ, ք. Երևան, Մաշտոցի պողոտա 13:
Մանրամասների համար ժամը 9.00-12.00-ն կարող եք դիմել Արմինե Հարոյանին, զանգահարելով հետևյալ հեռախոսահամարով `(374 10) 53-14-85 կամ գրել հետևյալ էլ. փոստի հասցեով`armineharoyan@gmail.com :