Երկու թափուր աշխատատեղ` «Վորլդ Վիժն Հայաստան»-ում
«Ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ասոցիացիա» «ԱՐՄԱԿԱԴ» ՀԿ-ն տեղեկացնում է, որ «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության երևանյան գրասենյակին անհրաժեշտ է ծրագրի ղեկավար, ով կառաջնորդի, կնախանշի «Վորլդ Վիժն Հայաստան» զարգացման հիմնական ուղղությունները, կներկայացնի կազմակերպությունը բոլոր ծրագրային գործընկերներին:
Ծրագրի ղեկավարի գործառույթն է` ապահովել «Վորլդ Վիժն Հայաստան» բարեգործական ծրագրերի իրականացումը, որի շնորհիվ հասարակության մեջ և ընտանիքներում կհաստատվի երեխաների կայուն բերեկեցություն ու իրավունքների պաշտպանություն:
«Վորլդ Վիժն Հայաստան» բարեգործական կազմակերպության Կապանի տարածքային զարգացման գրասենյակը փնտրում է ծրագրային թիմի առաջնորդի, որի հիմնական գործառույթն է` ապահովել համընդհանուր առաջնորդության, կառավարման և վերահսկողության մեխանիզմները, ինչպես նաև համայնքներում իրականացնել «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության ռազմավարության և քաղաքականության համաձայն ՏԶԾ (տարածքային զարգացման ծրագիր) գործունեություն: Մանրամասն տեղեկությունների համար այցելել ՝ http://armacad.blogspot.com/2013/07/job-program-director-world-vision.html, http://armacad.blogspot.com/2013/07/job-kapan-area-development-program-team.html: