«ԱՄԲԵՐԴ» ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԻ ՄՐՑՈՒՅԹ

04.07.2013
Դիտումների քանակ՝ 433

Հայտարարվում է մրցույթ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար:
Հավակնորդներին ներկայացվող պահանջներն են.
-Բարձրագույն տնտեսագիտական կրթություն
-Գիտական աստիճանի առկայություն (թեկնածուի կամ դոկտորի)
-Հետազոտական աշխատանքի փորձ (հետազոտական թեմաների կատարում, մասնակցություն հետազոտական ծրագրերի)
-Անգլերենի և ռուսերենի իմացություն

Հավակնորդներն իրենց համառոտ կենսագրականները կարող են ուղարկել research@asue.am էլեկտրոնային հասցեին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին